ԱՆ-ում քննարկվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Նախարարի տեղակալը կարևորել է Դիտորդների խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար։   Նախանշվել են հետագա համագործակցության կարևոր ուղղությունները, քննարկվել են մի … Read more

ՀՀ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը հունվարի 29-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ: Ողջունելով դեսպանին՝ պատգամավորները կարեւորել են Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացումը: Անդրեա Բարբարա Բաումանը տեղեկացրել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նա նշել է, որ … Read more

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին: Լինդա Էուլջեքջյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ ժամանակահատվածում իրենց … Read more

Իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ – Live News

Հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․ «Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում … Read more

ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է. Փաշինյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է. լրագրողների հետ ունեցած ճեպազրուցին նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը, Անիի կամուրջը վերականգնելու, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միանալու, Սևանա լճի հիմնախնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այլ թեմաների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը Հայաստանում ցածր են. ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից: Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս … Read more

Այսօր պետական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է – Live News

Այսօր ՀՅԴ անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին, պետական գործիչ Արամ Մանուկյանին։Այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է։

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, … Read more

ԵՄ-ի և ՀՀ-ի ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման նպատակով գործադիրը որոշման նախագիծ է ընդունել

Հավանություն է տրվել «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին:   Ըստ հիմնավորման՝ 2021 թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, … Read more

Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը

Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը, որը հնարավորություն կտա մեկ զանգով ապահովել թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ Այս մասին տեղեկացնում ենՆԳ նախարարությունից: 112-ը կնպաստի արձագանքման ժամանակի նվազեցմանը՝ բացառելով ծառայությունների հետ առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը և բարձրացնելով օգնության կազմակերպման արդյունավետությունը։