Այսօր պետական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է – Live News
Այսօր ՀՅԴ անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին, պետական գործիչ Արամ Մանուկյանին։Այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է։
Այսօր ՀՅԴ անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին, պետական գործիչ Արամ Մանուկյանին։Այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է։
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, … Read more
Հավանություն է տրվել «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ 2021 թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, … Read more
Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը, որը հնարավորություն կտա մեկ զանգով ապահովել թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ Այս մասին տեղեկացնում ենՆԳ նախարարությունից: 112-ը կնպաստի արձագանքման ժամանակի նվազեցմանը՝ բացառելով ծառայությունների հետ առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը և բարձրացնելով օգնության կազմակերպման արդյունավետությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։ «Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, … Read more
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հեռակա բանավեճ են ունեցել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ։ Լրագրողների հետ նրանց երկուսի շփման ժամանակը համընկել էր այսօր և ասուլիս էին տալիս գրեթե զուգահեռ։ Քոչարյանը հայտարարել է, որ 2026-ի ընտրություններին ընդդիմությունը լինելու է ավելի շահեկան վիճակում 2021–ի համեմատ։ Նա … Read more
Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ … Read more
Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։ Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, մասնակցել են վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17-ին նախապատրաստական աշխատանքների … Read more
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին,◾️ Նոր Նորքում՝ հունվարի 20-ին,◾️ Արաբկիրում՝ հունվարի 23-ին,◾️ Շենգավիթում՝ հունվարի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Նոր Նորքում՝ հունվարի 21-22-ը և 26-ին,◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել,◾️ … Read more
Չլսված բան է սա, երբ զրպարտիչը, հայրենավաճառը ԵԽԽՎ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա․ այսօր իր և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին, որն ասել էր, թե Եկեղեցու նկատմամբ հալածանք չկա։ «Հալածանքը մեր պատիվն է, հալածանքով ոչ մեկ չի վախեցնելու մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք … Read more