«Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, … Read more

Տեղումները կդադարեն, օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Սուրենյան

Ձմեռը Երևանում Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի։ Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն. Սուրենյան

Մեր ձնառատ ցիկլոնը տեղաշարժվում է հարավ-արևելք, և այսօր՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում տեղումները կդադեն: Այդ մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Ցերեկային ժամերին դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի տեղումների դադար: Երեկոյան ժամերից կսկվի եղանակը պարզվել»,-ասաց նա: … Read more

Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կա 3 տուժած

Հունվարի 1-ին, ժամը 22։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին … Read more

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 3 տուժած հոսպիտալացվել է

Հունվարի 1-ին՝ ժամը 22։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, … Read more

Լանջիկ–Մաստարա հատվածն անցանելի է՝ մշակված աղ-ավազով — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Լանջիկ-Մաստարա հատվածում ճանապարհն անցանելի է, մշակված աղ-ավազով։ Շրջայցերը տարբեր ճանապարհահատվածներ շարունակվում են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները և սպասարկող ընկերություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ իրականացնելով ճանապարհների մաքրում և մշակում աղ-ավազի խառնուրդով։

«ՔՊ ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆակտոր թիվին ԱԱԾ-ից նույն կեղծ թուղթն է ուզել Եզրաս Արքեպիսկոպոսի վերաբերյալ, որը civic-ը հրապարակել էր, ԱԱԾ-ից ասել են՝ գաղտնիք ա։ Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում․ Մի կողմից, Եզրաս արքեպիսկոպոսի մասին ստեր տարածելով, եկեղեցին են պայթեցնում։Մյուս կողմից, ԱԱԾ-ից կեղծ … Read more

Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին

Սա պարզապես լուսանկար չէ։Սա ծառայություն է, կոչում է, լուռ հերոսություն է։Ձյան ու սառնամանիքի մեջ, երբ շատերը շտապում են տաք տեղ գտնել, նա ծնկի է իջել ձյան մեջ`մեկ նպատակի համար. փրկել կյանք… Երիտասարդ է, բայց հայացքի մեջ պատասխանատվություն, ցավ, հոգատարություն և անսահման նվիրում կա:  Այս հայացքը պատմում է վայրկյանների արժեքի, մարդկային վախի ու հույսի … Read more

Բուք, մերկասառույց, մառախուղ. Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Լանջառ-Լուսաշող (բուք), Երասխ-Զանգակատուն (բուք), Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները, և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային … Read more

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ. կան տուժածներ

Հունվարի 1-ին, ժամը 19։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատաշեն գյուղում «Nissan» մակնիշի ավտոմեքենան … Read more