Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները: Հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակիչը Աբովյան փողոցի վերջնամասում ծառեր է ապօրինի հատել: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատել է 15 ծառ:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ … Read more

ՄԻՊ-ն այցելել է հայրենադարձված գերիներին

Հունվարի 15-ին ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր: «Վագիֆ Խաչատրյանին տեսակցել եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ քննարկել եմ անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և … Read more

Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը … Read more

ՄԻՊ-ը տեսակցել է գերությունից վերադարձած մեր հայրենակիցներին – Live News

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել  Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու … Read more

Վարչապետն ու փոխվարչապետները 2025-ին 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել․ «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն  970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել․ գրում է «Հետքը»։ «Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը`  491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են … Read more

Հաստատվել է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը

Գործադիրը հաստատել է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվել են դրա համար ներկայացվող հիմնական պահանջները՝ շահառուների և անձնագրավորման պատվիրատուների, պատասխանատուների նկատմամբ։ Կարգի կիրառմամբ կտրվի նոր կառուցվող, վերակառուցվող (հիմնանորոգվող) և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկը: Դիտումների քանակ1

Կյանքից հեռացել է Գագիկ Եգանյանը – Live News

69 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը։ Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17։00-ին։ Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ … Read more

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում աշխատանքային գործունեության կազմակերպմանը, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը, հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ուսուցման գործընթացին վերաբերող այլ հարցերի: Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ … Read more

ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղու ընթացիկ վիճակի զննում

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում․ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ … Read more

Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

15 Հունվարի, 2026 Հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ … Read more