Աստված չի սիրում վատնողներին․ Իրանի նախագահը կոչ է արել «խնայողաբար օգտագործել» էլեկտրաէներգիան

Երեկ երեկոյան, որտեղ ես մնում էի, մի սենյակում 14 լամպ էր վառվում, մինչդեռ մեկը բավարար էր․ այսօր ելույթ ունենալիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ջեռուցումն այնքան ուժեղ էր, որ պատուհանը բաց էինք թողել՝ վատնելով ջերմությունը։ Կերեք և խմեք, բայց մի՛ վատնեք, որովհետև Աստված չի սիրում վատնողներին»,- ասել է նա։

Արսեն Թորոսյանը և Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Այցի ընթացքում նրանք ներկա են գտնվել մանկատանը կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել են երեխաների հետ և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ։

Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ

Մենք գաղափար անգամ չունեինք, որ 2025-ը ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Այս մաաին սոցցանցի իր էջում գրել է Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը։ «Անցած տարի այս օրը, երբ դիմավորում էինք 2025 թվականը` այնքան մեծ սպասելիքներ և ակնկալիքներ ունեինք։ Մեր ընտանիքի ավանդույթին համաձայն հավաքվել էինք Պապիկիս և Տատիկիս տանը` բոլորս ներկա էինք և … Read more

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը, ինչը նշանակում է հրաժարում ազգային արժույթից՝ բուլղարական լևից․ գրում է euronews.com-ը։ Այս բալկանյան երկիրը, որն ունի 6.5 միլիոն բնակչություն, Եվրամիությանը միացել է  2007 թվականին և միասնական արժութային միությանը միանալու գործընթացը սկսել 2018 թվականին։

Առաջիկա երկու օրը սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14- 18 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի … Read more

Ամանորյա ուղերձում Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին

Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում, գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում: «Ես չէի կարող գրել այս ուղերձն՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են … Read more

Հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն

Հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության … Read more

Հունվարի մեկի խաղաղ առավոտը. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: «Հունվարի մեկի խաղաղ առավոտը»,- գրել է վարչապետը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում գիշերը տեղի ունեցած տոնական միջոցառմանը։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ՆԳՆ փրկարար ծառայություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողությունը

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեցել նռնօրհնեքի արարողություն։