ԿԸՀ 7 անդամներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են. Նունե Հովհաննիսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատման այցի շրջանակներում, փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Այլա վան Հիլ Մերդանովիչին, Դինարա Դիլդաբեկովայի և Լաուրա Սիմոնյանին։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:


«ԿԸՀ նախագահի տեղակալը ողջունել է հյուրերին՝ հայտնելով պատրաստակամություն հետագա համագործակցության վերաբերյալ ևս։


ԿԸՀ նախագահի տեղակալը կարևորել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2024 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն ինքնաբացարկ ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչներին բացառապես պետք է փոխարինեն վերոնշյալ սեռի անձինք, այլապես մանդատը պետք  է թափուր լինի։


Նունե Հովհաննիսյանը նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, ինչպես՝ ԿԸՀ-ի 7 անդամներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, անձնակազմի 66 աշխատակիցներից 44-ը՝ ևս։


ԿԸՀ-ն  նաև մեծ դեր է ունեցել ԸԸՀ-ներում գենդերային հարաբերակցությունը նախկինում եղած 5։2-ից 4։3 փոխելու հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ10

Leave a Comment