
Աբու Դաբիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ:
Հայաստանի ղեկավարին այսօր կհանձնվի «Զայեդ» մրցանակը, ինչին նա արժանացել է խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերի համար: