Անի թաղամասը՝ սառույցի, ջրափոսի, ցեխի ու խոստումների մեջ կորած – Tsayg

Ձմռանը՝ սառույց, գարնանը՝ ջրափոսեր ու ցեխ, ամռանը՝ փոշի. Հայաստանի երկրորդ քաղաքում այս բնութագրումներն, անշուշտ, Անի և Ավստրիական թաղամասերի մասին են:

Խոչընդոտվել է ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված  հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական … Read more

Հայերի դեմ դատավճիռը կայացվել է Երևանի և Բաքվի բանակցությունների ֆոնին․ BBC-ի անդրադարձն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներին

Ադրբեջանական դատարանն 8 արցախցի առաջնորդների դատապարտել է երկարատև, այդ թվում՝ ցմահ ազատազրկման։ Հայաստանը համոզված է, որ նրանց վրա ճնշում է գործադրվել։ Նրանցից մի քանիսը ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի հետ սահմանին, երբ գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախավ Ղարաբաղից՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բաքվում Ղարաբաղի առաջնորդների դատավարությունների թեման շատ հայերի … Read more

«Ամոթ և խայտառակություն»․ Բագրատ սրբազանի ելույթը՝ Բաքվի «դատավարության» մասին

Այսօրվա դատական նիստին Բագրատ սրբազանն անդրադարձավ ոչ թե իրեն վերաբերող գործին, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Բաքվի դատարանի «վճիռներին»։ Ներկայացնում ենք ելույթը․ «Ամբողջ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը չի կատարել դատարանի պահանջը: Արձանագրում ենք անցյալ անգամ էլ, հիմա էլ, որ նախագահող դատավորի որևէ պահանջ չի կատարվել: Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և … Read more

Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի. զինծառայողների բուժսպասարկումը կիրականացվի Բերդի ԲԿ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում որոշում կայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցնել, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ը։ Մասնավորապես, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նշենք, որ Բերդում տեղակայված ՀՀ ՊՆ զորային կազմավորումների բուժապահովումն առավել արդյունավետ … Read more

Տեսանյութ. Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել … Read more

ՄԻՊ-ը՝ ոստիկանի մասնակցությամբ միջադեպի մասին․ Կարևորում եմ, որ գործերի քննության անհապաղությունը հաշվի առնվի

5 փետրվարի 2026 – 16:26 AMT PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն, անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանը քաղաքացու նկատմամբ կիրառում է բռնի ուժ և օգտագործում հայհոյանքներ՝ փորձելով ցուցմունք կորզել, հայտարարել է, որ դեպքը մտահոգիչ է: Նա կարևորում եմ, որ նման գործերի քննության անհապաղությունը հաշվի առնվի, հայտնում է 1lurer.am-ը: «Տեսանյութի տարածումից անմիջապես հետո հանձնարարել … Read more

ՀՀ 100 տարեկան քաղաքացիները 1 մլն դրամ կստանան

5 փետրվարի 2026 – 15:51 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող այն քաղաքացիները, որոնց 100 տարին լրացրել է կամ լրանալու է 2026 թվականին, 1 միլիոն դրամ աջակցություն կստանան: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Գումարը կտրամադրվի 71 անձի: Որոշման նպատակն է պետականորեն արտահայտել հարգանքն ու երախտագիտությունը այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց մեկդարյա կյանքը նվիրել են … Read more

Տեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 24-րդ փողոցի 2-րդ հասցեում «Արտակ Բադալյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետում։  … Read more

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով – Tsayg

Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, … Read more