Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն ցանկանում Սրբազանին կա՛մ իր կողմը գրավել, կա՛մ ֆիզիկապես մեկուսացել. Սևակ Խաչատրյան

Կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության ուղիղ ցուցումներով սկսվեց պիղծ և եղկելի հակաքարոզչությունը Արշակ Սրբազանի նկատմամբ, նույն այդ իշխանության գրպանային լրատվականներն ու սփիքերները սկսեցին հանդես գալ Արշակ Սրբազանին պաշտպանելու դիրքերից։ Ըստ իրենց, իբր՝ Ամենայն Հայոց Հայրապետն էր հրապարակված ԿԵՂԾ կոմպրոմատի հեղինակը։ Նիկոլ Փաշինյանի ողջ մարդկային կենսագրությանը հարիր այս՝ շրիշակից ցածր դավադրությանը, իհարկե՛, ո՛չ Հայոց Հայրապետը տրվեց, … Read more

Եպիսկոպոսաց ժողովի գումարման ձևաչափը որոշվում է ոչ թե ձևականորեն, այլ՝ նպատակահարմարության և արդյունավետության սկզբունքներով. Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան … Read more

Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ժամանակ է պետք. Պապոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրի մասին

Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով, իրենք մեզ են երկար ցանկ տվել, մենք՝ իրենց, և գործարար միջավայրը, կարծում ենք, ժամանակի ընթացքում կարձագանքի: Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե … Read more

«Ռոսիա» տոնավաճառի վաճառականների վերաբերյալ որոշում է կայացվել. մանրամասներ

Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները դեռևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ այսօր այս որոշումն են իրենց հայտնել։ Երեկ վաճառականներն ակցիա էին անում` պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։ «Տոնավաճառն այսօր արդեն բնականոն աշխատում է։ … Read more

Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը – Live News

Իտալիայում այսօր մեկնարկում են  Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը ընդունում են միանգամից երկու քաղաք՝ Միլանը և Կորտինա դ ‘ Ամպեցոն։  Օլիմպիական խաղերը տևելու են մինչև փետրվարի 22-ը։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ձմեռային խաղերին կմասնակցի մոտ երեք հազար մասնակից։ Հիշենցենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:  Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ … Read more

Ի գիտություն հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլ.փոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ … Read more

Օտարերկրացիները ՀՀ-ում հաշվառված մեքենայով խախտումների որոշումները կստանան սահմանին

6 փետրվարի 2026 – 12:05 AMT PanARMENIAN.Net – Օտարերկրացիները, որոնք ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով կատարել են տեխնիկական միջոցներով գրանցված ճանապարհային խախտումներ, վարչական տույժի մասին որոշումը կստանան ՀՀ սահմանային անցակետում՝ մուտքի կամ ելքի պահին, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: «Օտարերկրացու տվյալները ներբեռնվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից՝ անձնագրային տվյալներով հարցում կատարելու միջոցով, ուստի տրանսպորտային … Read more

Ոսկու գների լուրջ տատանումները՝ տնտեսական անորոշության ֆոնին

Հասարակություն 6 Փետրվար, 2026 11:53 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Լիբանանյան ոսկերչական շուկան տարակուսանքի մեջ է ոսկու և արծաթի գների կտրուկ տատանումների պատճառով, որոնք նույնիսկ ոլորտի փորձառու մասնագետների համար աննախադեպ են։ Բեյրութի ոսկերիչ Սիմոն Բուրին նշում է, որ մեկ … Read more

Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը

 Հասարակություն 6 Փետրվար, 2026 11:52 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը։ «Խորը ցավով տեղեկացա իմ ավագ ընկեր, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մահվան մասին։ … Read more