Ավանեսյան․ Մեծահարուստները կկարողանան նվիրատվություններ կատարել առողջության ապահովագրության հիմնադրամին
2 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է, որ առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ունենա նաև նվիրատվություններ և ֆանդրեյզինգի միջոցով լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ։ Նա այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե «Զինապահ» հիմնադրամը հավելյալ գումարներ է հավաքում նվիրատվությունների տեսքով։ … Read more