Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հետևողական պայքարի արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ուրասար գյուղի 37-ամյա բնակիչը «Մացառուտ» կոչվող տեղանքում ապօրինի հատել է ծառեր: Ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված … Read more

Տավուշի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Նավուր գյուղի «Խաչիկասար» կոչվող հանդամասում գտնվող հանգստյան գոտում բնակվող 36-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տվյալն իրացվեց դեկտեմբերի 1-ին։ Ժամը 16:00-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Տղամարդն ընդունեց, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հանգստյան գոտու առանձնատան կաթսայատանը պահում է մարիխուանա, իսկ կանեփն ինքը քաղել է … Read more

Ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի. Մարթա Կոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Նա նշել է, որ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է … Read more

Կաթողիկոսը պետք է կարգալույծ անի Վրթանես սրբազանին եւ մյուսներին. Հրանտ Բագրատյան

«Այս ամենը սկսվել է 8-9 տարի առաջ, դրա հետեւում կանգնած է Բրիտանիան: 2025թ. կարծեմ առաջին եռամսյակում Չաթըմ Հաուսը տպագրեց 250 էջանոց մի նյութ, որտեղ նշված էր, որ այս երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, որպեսզի պրոռուսական չլինեն, այլեւայլ աշխարհաքաղաքական գործոններից բացի, գոյություն ունի նաեւ եկեղեցու գործոնը»,-«Հայելի» ակումբում  կայացած ասուլիսում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ … Read more

Հրդեհ Արղության փողոցում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի թիվ 3 հասցեում այրվում է հագուստի խանութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։13-ին։ Արղության փողոցի թիվ 3 հասցեում՝ շինարարական տարածքում, … Read more

Հանդիպել եմ Վրթանես սրբազանի հետ և ստացել նրա հիմնավորումները․ Շահրամանյանի ճեպազրույցը՝ կետերով

Արցախի չորրորդ նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է լրագրողների՝ եկեղեցու, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Փաշինյանի հետ հանդիպելուն և այլ հարցերի։ Շահրամանյանի ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․ Ցավալի է, որ ականատես ենք լինում գործող իշխանության և եկեղեցու միջև հակադրությանը։ Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, պետք է իրականացվեր փակ դռների հետևում՝ պատշաճ կարգով, առանց լայն … Read more

Որպես անհետ կորած որոնվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» բուժօգնության տեղափոխված տղամարդը որպես անհետ կորած որոնվող Ավետիք Մարությանն է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը … Read more

Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը նաև վիզայի ազատականացման ոլորտում. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը: «ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: Կաջակցենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկիացիային, գործակցելու ենք նաև վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,-նշել է Կալասը ՀՀ ԱԳ նախարար Արարատ … Read more

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին:Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այժմ, վստահաբար, պիտի գնան Փաշինյանի հետ բանավեճի, եթե, իհարկե, վախկոտ ստախոսներ չեն»,-գրել է նա:

Պարո՛ն Դանիելյան, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար, Դաշնակցությունն է 20 տարի իշխանություն եղել. Եղոյան

Պարո՛ն Դանիելյան (պատգամավոր Գառնիկ Դանիելյան – խմբ.), շատ գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրեինք՝ չլինեիք Դաշնակցությունից, եթե իշխանություն եղած չլինեիք 20 տարի: Շատ գեղեցիկ բառեր են, բայց ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր … Read more