«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, օդանավակայանի ժամանման սրահում նկատել են, որ մի քաղաքացի արտերկրից ժամանածներից բջջային հեռախոսներ է վերցնում: Նա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս և 12 լիցքավորման լարեր։Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են … Read more

ԿԳՄՍ նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին: Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ … Read more

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը

Նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաեւ աճուրդի էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ դրույթները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ դեկտեմբեր 2-ի հերթական նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում … Read more

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես … Read more

Փի Դիդիի փաստաբանները պահանջել են Netflix-ից չթողարկել ռեփերի մասին ֆիլմը – Tsayg

Ռեփեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբանները Netflix-ին ծանուցում են ուղարկել՝ պահանջելով չհրապարակել «Շոն Քոմբս. հաշվեհարդար» վավերագրական ֆիլմը, հաղորդում է CNN-ը։ Ռեփերի թիմի պնդմամբ՝ ֆիլմը, որը նկարահանել է Քոմբսի վաղեմի թշնամի՝ ռեփեր և դերասան 50 Cent-ը (Քուրթիս Ջեքսոնը), օգտագործում է գողացված կադրեր, որոնց տարածումը թույլատրված չէր։ Հայտարարության մեջ նշվում է, որ Netflix-ը և դրա գործադիր տնօրեն … Read more

ՄԻՊ-ի մասնակցությամբ համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ, դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը «Նոր … Read more

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը … Read more

«Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են». Վարդան Ղուկասյան

2 Դեկտեմբերի, 2025 «Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են»,- այսօր կաշառքի գործով դատական նիստից հետո, ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (լիազորությունները կասեցված են)։ «Եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս՝ և քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները պատասխան են տալու։ Իրենց աշխատավարձի համար, … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին և փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը: Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված … Read more

Ավանեսյան․ Մեծահարուստները կկարողանան նվիրատվություններ կատարել առողջության ապահովագրության հիմնադրամին

2 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է, որ առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ունենա նաև նվիրատվություններ և ֆանդրեյզինգի միջոցով լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ։ Նա այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե «Զինապահ» հիմնադրամը հավելյալ գումարներ է հավաքում նվիրատվությունների տեսքով։ … Read more