Շենքեր են փլուզվել, մաhացել է առնվազն 19 մարդ, 16-ը՝ վիրավnրվել․ (լուսանկար, տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Մարոկկոյում 2 շենքեր են փլուզվել։ Արտակարգ դեպքի հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ, 16-ը՝ վիրավորվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը Ֆեզ քաղաքում, հայտնել են տեղական իշխանությունները։ Որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Մահացածներից չորսը երեխաներ են, վիրավորների թվում երկու հղի կին կա։ Կադրերն այստեղ Հետևեք մեզ՝ այստեղ

Ավելի քան 150 ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Հայաստանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ռուսաստանցի զբոսաշրջիկները չեն կարողացել մեկնել Հայաստանից եղանակային պայմանների պատճառով և ժամեր են անցկացրել օդանավակայանում, հաղորդում է Life-ը՝ հղում անելով Shot-ին։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ռուսաստանցիները պետք է գիշերը մեկնեին Երևանի օդանավակայանից, սակայն օդի աղտոտվածության պատճառով նրանց Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև ժամը 19:00-ն։ Մինչդեռ, ավիաընկերության աշխատակիցները, ենթադրաբար, չեն կարողացել կապ հաստատել ուղևորների … Read more

«Հատուկ այնքան հեռու էին մեզ թույլ տվել կանգնել, որ ոչ վանկարկումները լսելի լինեն Փաշինյանին, ոչ պաստառները՝ տեսանելի․ սա առաջին անգամն է»․ Բեռլինում ցույցի մասնակից

«Մենք շատ ցույցեր ենք կազմակերպել Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց, բայց երբեք մետաղյա պարիսպներ մեզ համար չեն բերել։ Այս անգամ մեզ հատուկ շատ հեռու էին տարել, մետաղական պարիսպների հետևում էինք, վանդակից դուրս իրավունք չունեինք կանգնել։ Նման բան առաջին անգամ էր տեղի ունենում։ Դա շատ տարօրինակ էր։ Այնքան հեռու էին մեզ տարել, որ կանցլերի գրասենյակից դուրս գալիս … Read more

Հափշտակել են 15-րդ դարի Ավետարանը – Live News

Մատենադարանի տնօրինությունը հայտարարություն է արել․ Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը: Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ … Read more

15-րդ դարի Ավետարանը հափշտակվել է անհայտ անձանց կողմից. Մատենադարան

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը. հայտնում են Մատենադարանից: Մատենադարանի տնօրենությունը վերահաստատել է հանձնառությունը մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու իր նյութական և մասնագիտական կարողությունները: «Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են … Read more

Անընդունելի են Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը․ Քաղհասարակությունը պահանջում է Փաշինյանից

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարությունը։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․ «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի … Read more

«Զգուշացե՛ք․ հերթական ֆինանսական բուրգը»․ կիբեռոստիկանություն

Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։   «Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը:   Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե … Read more

Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել․ քաղաքապետարան

Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել:  Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։   «Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․   -համակարգչային շերտագրում, -մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, -կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն, -ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի … Read more

Հրանտ Մաթևոսյանին նվիրված գիտաժողով՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

Դեկտեմբերի 9-ին, ժամանակակից հայ գրականության ականավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ) կայացել է գրողի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։ «Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագրի ներքո անցկացվող այս գիտաժողովը նախաձեռնվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից՝ Լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի, … Read more

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայում և Դիլիջանում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։   Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։   Վարդենյաց լեռնանցքում … Read more