Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել․ քաղաքապետարան


Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել:  Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


 


«Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․


 


-համակարգչային շերտագրում,


-մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,


-կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն,


-ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում,


-աորտա-կորոնար անոթների շունտավորում։


 


Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և ապահովում են երևանցիների համար առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձր որակ։


 


Բուժառուն բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան», որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, և դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ2

Leave a Comment