«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայում և Դիլիջանում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում մառախուղ է


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 


Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։


 


Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։


 


Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է։


 


Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Լարսի մասին


 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment