Մարդիկ գալիս են` հարգանքի տուրք մատուցելու Գանձակի հայերի ջարդերի զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խաչքարերի պուրակում հատկապես նոյեմբերին ու դեկտեմբերին հաճախ կարելի է տեսնել թարմ ծաղիկներ: Մարդիկ գալիս են հարգանքի տուրք մատուցելու Գանձակի հայերի ջարդերի զոհերի հիշատակին: 1988 թ-ի փետրվարի սումգայիթյան ջարդերը, չստանալով իրավական ու քաղաքական գնահատականներ, Ադրբեջանում հայատյացության հետագա ծավալման և հայ բնակչության նոր ջարդերի են հանգեցնում: Մասնավորապես, Կիրովաբադում (Գանձակում) նույն տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին … Read more

Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Դեկտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի ապրիլի 17-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Քիշնևի Ինտերպոլի կողմից երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Դատախազությանը։ Ծանուցում. … Read more

102, 911, 101 հեռախոսահամարները կփոխարինվեն 112-ով, որն առավել ճանաչելի է ԵՄ-ում․ ՆԳ փոխնախարար

102, 911, 101 ահազանգերի հեռախոսահամարները կփոխարինվեն 112-ով, որն առավել ճանաչելի է ԵՄ-ում․ այսօր ԱԺ-ում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։«Այս հեռախոսահամարի նախատեսումը դրական է դիտարկվում նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում»,- նշեց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ 102, 911, 101 ահազանգերի հեռախոսահամարները կշարունակեն գործել, բայց այդ զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Այնուհետև աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։  

Հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները: Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել  ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային … Read more

Համլետ Պետրոսյան․ «Ակնարկում են, որ չասենք «Արցախի մշակութային ժառանգություն», մի քիչ հետո էլ կասեն, որ չասենք՝ ղարաբաղցի ենք, չասենք էլ, որ հայ ենք»․ Aysor.am

Կարծում եմ՝ հաշտության, խաղաղության գնալու մոտեցումներն արտաքնապես երևացող բաներ են, իրականում հակառակորդը նույնն է, նրա մտադրությունները չեն փոխվել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով պետական աջակցությամբ Բաքվի կողմից փաստերի խեղաթյուրման դրսևորումներով հերթական միջոցառմանը՝ Երևանը «Իրևան» ներկայացնող գրքի և irevan-etnomap.com կայքի շնորհանդեսին։ «Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը՝ կա՛մ հայերը չպիտի … Read more

Զանգակատան դպրոցի բակից կհեռացվի Սևակի քանդակը․ բնակիչներն են քվեարկել

Զանգակատան դպրոցի բակից կհեռացվի Լևոն Թոքմաջյանի ստեղծած Պարույր Սևակի քանդակը․ հայտնում են Սևակի տուն-թանգարանից։ «Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,-հայտնել են տուն-թանգարանից։

Որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել քանդակը – Live News

Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը։ Պարույր Սևակի տուն-թանգարան

GIZ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Խաղաղության և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հենինգը։  Իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է GIZ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները` ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի … Read more

Դաժան սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում. Shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված սեփական տանը հայտնաբերել … Read more

Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե երեխայի ծնունդով պայմանավորված ֆինանսական աջակցությունը համահարթեցնելը, այն է՝ յուրաքանչյուր ծնված երեխայի համար ընտանիքին 500 հազար դրամ հատկացնելը, հակասոցիալական է, չի նպաստում երեխաների ծնելիության աճի խթանմանը, հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու է ընդդիմությունը բողոքում այս փոփոխությունից: «Այսօր առաջին և … Read more