Խոշոր ավտովթար է եղել Իջևանի գինու գործարանի դիմաց

16 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։50-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության … Read more

Դուք և Ձեր ընտանիքի անդամը ազատ եք ծախսելու Ձեր թոշակը ոնց սրտներդ կամենա։ Կառավարությունը ոչ մի բանկոմատի մոտ պահակ չի կանգնեցրել ու չի կանգնեցնելու. Լիլիթ Ստեփանյան

«Հանրության մեջ արագորեն  սխալ տեղեկատվություն է տարածվում, թե իբր 2026-ի հունվարի 1-ից թոշակառուները չեն կարողանալու թոշակը կանխիկացնել։ Միանգամից նշեմ, որ սա իրականության հետ աղերս չունի։ Կառավարությունը ստվերի դեմ պայքարի համար խրախուսում է անկանխիկ գործարքները, ավելին` նախկինում գործող 12 % հետվերադարձի փոխարեն հաջորդ տարվա համար սահմանել է 20% հետվերադարձ։ Ֆին. նախն էլ իր հերթին առհասարակ բոլոր … Read more

Ղալաթ է արել Նիկոլ Փաշինյանը, ոնց կարելի է կաթողիկոսին հեռացնել. քաղաքացիների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը

Վեհափառ հայրապետի հեռացման պահանջին հասնելու համար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացի վերաբերյալ այսօր Aravot.am-ը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել՝ ինչ են մտածում քաղաքացիները եկեղեցուն ու կաթողիկոսին վերաբերող Փաշինյանի առաջարկների ու գործողությունների մասին: -Ակնհայտ է, որ դա հենց կաթողիկոսի անձի հետ կապ չունի, սա գնում է քայքայման, ազգային պետականության կործանման: Քանի որ եկեղեցին էլ համարվում է պետականության … Read more

«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին

Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր: Այս մասին գրում է Ազատությունը։ Նախ … Read more

«Աբովյան» ՔԿՀ–ում ազատությունից զրկված 70 կին և 10 անչափահաս կա

16 Դեկտեմբերի, 2025 Այս պահին «Աբովյան» ՔԿՀ–ում ազատությունից զրկված 70 կին կա և 10 անչափահաս։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողն երի հետ զրույցում նշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, տարիքով ամենափոքր անչափահասը 15 տարեկան է, ով դեռ կալանավորված է, դատապարտված չէ. «Հիմնականում անչափահասները գալիս են դանակահարության, գողությունների դեպքերով, իսկ կանայք … Read more

Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը․ Աննա Հակոբյանը՝ աղմկահարույց քանդակի մասին

Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Գրել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և մի քանի լուսանկարներ հրապարակել։   «Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձև և տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» … Read more

Լոռու մարզում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 3» թաղամասում այրվում է վագոն տնակ, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Վալերի Բաբայանին պատկանող վագոն- տնակում առաջացած կրակը։ … Read more

Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիներին մեկի հարցին՝ ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ։   «Մենք արել ենք երեք հիմնական կարևոր ծրագրեր։ Ստեղծել ենք «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով դուք կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք և ամենասեղմ ժամկետներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքը և տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։ … Read more

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

16 Դեկտեմբերի, 2025 Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են. «Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող մյուս հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»:

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ … Read more