Արփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի խումբ ծառայողների – Live News

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Ոստիկանության և Փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Հասարակական … Read more

Վերահաստատում Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը գրված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Այսօր Հայաստանի ժողովրդի հետ նշում ենք Հանրապետության օրը և վերահաստատում Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը»:

Մայիսի 28-ի խորհուրդը պահանջում է բոլորիս մասնակցությունն ընտրություններին

Genesis Armenia-ն ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել Մայիսի 28-ի առթիվ․ Մայիսի 28-ի խորհուրդը և հայոց պետականության մեր հավերժական ձգտումը ոգեշնչում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի սերունդներին պահպանել անկախության ոգին։ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ մարտիկները, հոգևորականները և մտավորականները միավորվեցին ոչնչացման դեմ և ապահովեցին մեր ազգի հաղթանակը: Այս հերոսամարտերը պարզապես ռազմական հաղթանակներ չէին. սա հայկական … Read more

Միածնաէջ Մայր Տաճարում այսօր կատարվել է Հանրապետական մաղթանք – Live News

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի … Read more

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը․Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, … Read more

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է – Live News

Մայիսի 28-ը Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ`   հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 20-րդ դարասկզբի … Read more

Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը․ կոչ՝ միաբանվել և հզորացնել պետությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում կոչ է արել միաբանվել, դիմակայել առկա մարտահրավերներին և համատեղ ջանքերով հզորացնել հայկական պետությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի … Read more