Վերահաստատում Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը գրված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Այսօր Հայաստանի ժողովրդի հետ նշում ենք Հանրապետության օրը և վերահաստատում Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը»:

Մայիսի 28-ի խորհուրդը պահանջում է բոլորիս մասնակցությունն ընտրություններին

Genesis Armenia-ն ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել Մայիսի 28-ի առթիվ․ Մայիսի 28-ի խորհուրդը և հայոց պետականության մեր հավերժական ձգտումը ոգեշնչում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի սերունդներին պահպանել անկախության ոգին։ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ մարտիկները, հոգևորականները և մտավորականները միավորվեցին ոչնչացման դեմ և ապահովեցին մեր ազգի հաղթանակը: Այս հերոսամարտերը պարզապես ռազմական հաղթանակներ չէին. սա հայկական … Read more

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է – Live News

Մայիսի 28-ը Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ`   հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 20-րդ դարասկզբի … Read more