Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն քանի օր է, ինչ օրվա գլխավոր թեմաներից մեկը Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման բոթն է: Շատերն են արտահայտում իրենց ցավը, զայրույթը, դատապարտում այս ոճիրը, մինչդեռ ես չեմ կարողանում որևէ կերպ արտահայտվել, չնայած որ այնքան շատ բան … Read more

Հայոց ցեղասպանությունն ինձ համար նախ ընտանեկան պատմություն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։ Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս եւ Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։ Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների եւ փրկության հրաշքի։ Երեկվա … Read more

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԵՂԵՌՆԸ – Live News

Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։  Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար … Read more

Անմեղ մարդկանց կոտորածը ցույց տվեց կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր խոսքում մաղթել է բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում։ «Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները»,- ասված է ուղերձում։ Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու … Read more

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը. Գագիկ Ծառուկյան

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ»,-նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին։ Նա ընդգծում է՝ սա պարզապես հիշատակի օր չէ։ «Սա … Read more

Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ. ԵԺԿ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդրադարձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին. «Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն։ Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ավելի … Read more

Դեսպան Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում – Live News

Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյանովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն – Live News

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենադաժան ողբերգություններից մեկն է: Այդ տարիներին ոչնչացվեց մի ամբողջ ժողովուրդի մեծ մասը, իսկ վերապրածները ցրվեցին աշխարհով մեկ։ Սակայն այս ողբերգության ամենախոցելի և միաժամանակ ամենաուժեղ կերպարներից էին երեխաները։ Նրանք ոչ միայն դարձան բռնությունների անմեղ զոհերը, այլև հաճախ հանդես եկան որպես գոյատևման, դիմադրության և նույնիսկ հերոսության խորհրդանիշներ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ցեղասպանության … Read more

21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել նոր զանգվածային ոճրագործությունների․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով: Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, … Read more

Հայոց Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից հանցագործության շարունակությունն է․ Մավրիդես

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։ «Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի … Read more