Փաշինյանը գաղտնազերծեց Էրդողան-Ալիև տանդեմի հետ իր պայմանավորվածությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Սանկտ Պետերբուրգում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

26 Ապրիլի 2026, 22:30 Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը ոգեկոչել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Կամսկի այգում «ԱՐՄԱ» կազմակերպության ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել խաչքարի և Կոմիտասի հուշարձանի մոտ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին, և մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Այս մասին գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։ «2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության … Read more

Հպարտ էի լինել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվեցին 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին: «Ես հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինձ համար պատիվ էր գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը, որն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)՝ հարգանքի տուրք … Read more

Մենք միշտ լինելու ենք հայ ժողովրդի կողքին․ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ, կատարվել է բարեխոսական կարգ։ Արարողությանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մտավորականներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։ Ներկաները ծաղկեպսակներ և … Read more

Սիմֆերոպոլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24 Ապրիլի 2026, 20:30 Սիմֆերոպոլի հայկական գերեզմանատանը կատարվել է աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը նշել է, որ մարդկության դեմ նման հանցագործություններն անթույլատրելի են և չեն կարող արդարացվել՝ ընդգծելով բոլոր ժողովուրդների և ազգությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ղրիմի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Ցեկովը, որը … Read more

Մոսկվայի հայկական տաճարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրում։ Հարգանքի տուրք մատուցելու էին եկել ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ։ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է անցկացրել։ Պատարագի ընթացքում նա ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս … Read more

Բրազիլական «Սանթոս» ՖԱ-ն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակումբի «Ինստագրամ»-ի էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակվել՝ հետևյալ գրությամբ. «Ժողովրդին անհնար է բնաջնջել»։  Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Rede Armênia Eterna de TV e Rádio»-ն է։ Ընդգծենք, որ «Սանթոս»-ում է խաղացել ֆուտբոլի արքա Պելեն, իսկ այսօր թիմի կազմում … Read more

Հայերը ոչնչացվել են երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանին համակրելու կասկածանքով․ Զատուլին

Ռուսաստանի Պետական ​​Դումայի պատգամավոր, Լազարևսկու ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը. Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Անքաղաքակիրթ աշխարհը չի ուզում իմանալ դրա մասին: Միայն այս մոտեցմամբ կարող ենք հիշատակել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային … Read more

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։