Բարեգործության շուրջ մեղադրանքներ իշխանությունից ու ընդդիմությունից. Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է մի քանի դեպք

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բարեգործության արգելքի խախտումների համար իրար են մեղադրում: Մի քանի այդպիսի դեպքերի այսօր խորհրդարանում անդրադարձավ ընտրական հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Ահազանգերից մեկը, որ հնչեցնում են ընդդիմադիրները, վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին: Օրերս այս հիմնադրամը 30 հոգու անգլերենի դասընթացներ է խոստացել: Արդյոք … Read more

«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր անունով և իր դեմքով, «Ազատությանը» տված հարցազրույցում ասում է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու … Read more

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»

Ինչպես է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին Ինչ է պետք իմանալ. Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված … Read more

Պատերազմի 4-րդ տարելիցին Ուկրաինայի աջակիցների հավաք Վաշինգտոնում

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցին Վաշինգտոնում Ուկրաինայի աջակիցները հավաքվել են Լինքոլնի հուշահամալիրի դիմաց: Արդեն չորրորդ տարին ուկրաինացիները և նրանց աջակիցները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նշում են պատերազմի հերթական տարելիցը աղոթքներով և կոչերով, ապա երթ են իրականացնում դեպի Ռուսաստանի դեսպանի նստավայր: Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է Վաշինգտոնում ցույց տալ միասնական ճակատ և Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից … Read more

Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են

Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է` իշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից։ Անցած տարի Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի: «Լուրջ մտահոգություն ունեն ու էդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու է … Read more

ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը: Դրանց թվում են, ըստ The Wall Street պարբերականի, աշխարհի գործնականում բոլոր երկրներից ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքերը և Կանադայից, Մեքսիկայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների 25-տոկոսանոց մաքսատուրքերը: Որոշումն ընդունվել է դատավորների 6 կողմ ձայներով, դեմ են արտահայտվել 3-ը: Կողմ են քվեարկել 3 ազատական դատավորները … Read more

Վանաձորի քաղաքական վեճը՝ վճռաբեկում. ՀԱՍԿ-ից պնդում են, թե համայնքը բնականոն կյանքով է ապրում

Վճռաբեկ վարչական դատարան է հասել Վանաձորին վերաբերող հերթական հայցը։ Թեև «Լուսավոր Հայաստանի» 2021-ի տեղական ընտրությունների բողոքարկման գործը դեռ մեկուկես տարի առաջ կարճվել էր, իրավական քաշքշուկը ձգձգվում է։ Դատարանը մերժել էր անգամ հայցի ապահովման միջոցը վերացնելու ԼՀԿ-ի պահանջը՝ համարելով, որ վեճի ավարտով Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքն ինքնաբերաբար ուժը կորցրել է։ Վանաձորի ավագանին վաղուց պետք է … Read more

«Ինչո՞ւ է «Գյումրի 2 ձևակերպումը» ցնցումների մեջ գցում իշխանությանը». Գագիկ Ծառուկյանի խոսնակ

Արդյոք ճի՞շտ են իշխանության մտավախությունները, թե նախկին ուժերն ու օլիգարխները, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրություններից հետո միավորվել և կոալիցիոն կառավարություն կազմելով վերցնել իշխանությունը, ինչպես անցած տարի տեղի ունեցավ Գյումրիում։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը իշխանությանը հորդորում է Նոստրադամուսին կամ Վանգային բնորոշ գուշակություններով չզբաղվել … Read more

Ինչպե՞ս է ՔՊ-ն կանխելու նախկինների և օլիգարխների վերադարձը

Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում արգելել ընդդիմադիր ուժերին ընտրություններից հետո Գյումրիի սցենարով միավորվել և իշխանություն վերցնել: Վերջին օրերին ՔՊ-ական առանցքային գործիչները մեկը մյուսի հետևից զգուշացնում են՝ «Գյումրի 2» թույլ չեն տալու: «Պարզ չէ՞, որ ոչ մեկ չի պատրաստվում նրանց ուղղակի արգելի, եթե չունեն անահամատեղելիություն, երկու երկրի քաղաքացի չեն, Սահմանադրություն չեն խախտում և թեկնածուի բոլոր չափանիշներին համապատասխանում … Read more

«Ծոծրակներդ կտեսնեք՝ Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի». իշխանությունը զգուշացնում է, ընդդիմությունը՝ հաղթանակ խոստանում

Իշխանությունը շարունակում է զգուշացնել՝ թույլ չի տալու քաղաքական «Նոյյան Տապան» կառուցող Գագիկ Ծառուկյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և 2 -րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերին ընտրություններից հետո միավորվելով իշխանություն վերցնել, ինչպես որ տեղի ունեցավ Գյումրիում անցած տարի: «Չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելառուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը», – ասաց ԱԺ … Read more