Ղազինյանը պնդում է՝ եթե վարչապետի հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ, կքննարկեն դատարան դիմելու հարցը

Գործարար Սամվել Կարապետյանի թիմում դեռ քննարկում են՝ դատի տալ Նիկոլ Փաշինյանին, թե ոչ՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունների համար։ «Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից Հայաստանի Էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չի գողացել», – ասել է վարչապետ Փաշինյանը: ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր ասաց՝ եթե այս հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ՝ … Read more

Փաշինյան. «Պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը մտադրությունը փոխի»

Տասը եպիսկոպոսները նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն են գնացել: Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո հիմա էլ խորհրդի առաջին նիստն են գումարել: Օրակարգում Կաթողիկոսին անցնցում հեռացնելու հարցն է: «Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք էնպես անել, որ ինքը էդ մտադրությունը փոխի: Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում, էդ … Read more

Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը

Երևանում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռևանչին: Հայկական կողմը հաղորդում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Երևանի հստակ դիրքորոշումը, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում, անդրադարձել է այդ ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։ Մանրամասներ չեն հաղորդվում: Իրանից ժամանած պատվիարկության հետ … Read more

Սիրիայի զինված ուժերը զգուշացրել են՝ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին

Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։ Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։ Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Փաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»

Վարչապետ Փաշինյանն այսօր է՛լ ավելի թեժացրեց Կաթողիկոսի դեմ իր արշավն ու Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց: «Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին … Read more

«Լավ տարի էր», «արտասովոր ոչինչ», «մարդու գրպանը լիքը լինի, լավ կլինի». վանաձորցիների սպասելիքները

Իր ամեն աշխատանքային օրը վերջինը համարող Վանաձորի ժամանակավոր քաղաքապետ Արկադի Փելեշյանն այս տարվա համար վանաձորցիներին մեծածավալ աշխատանքներ է խոստացել, չնայած ո՛չ այս տարվա բյուջեն, ո՛չ էլ սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չհաստատվեցին: Իշխանականների կոչերն արդեն երեքուկես տարի արտահերթ նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին՝ ներկայանալ ավագանու նիստերին, այդպես էլ արդյունք չտվեցին, քվորումի համար անհրաժեշտ մեկ ձայնն այդպես էլ հնարավոր … Read more

Ընդդիմությունը մեկ միասնական բևեռ կձևավորի՞. կարծիքներ

Քաղաքական ուժերից տարին առաջարկով է սկսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանն ընդդիմադիրներին առաջարկում է մեկ միասնական բևեռով մասնակցել համապետական ընտրություններին: Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի պայքարը ընդդիմադիրներին համախմբող մարտահրավեր է: «Ըստ էության, ինքն այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են՝ քաղաքականությունն ինչ է, և այլևս … Read more

Վարչապետը և 10 եպիսկոպոսները եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ հանդես եկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել: Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հրապարակումներ կատարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, … Read more