Որ ասում եմ՝ դրա համար եմ պեռաշկի ուտում, հումոր չեմ անում. ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն Իրանի հետ կապված միջոցները վաղուց է ձեռնարկել

Հայաստանը ցավում է այն իրադարձությունների համար, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ և տարածաշրջանում, սակայն «պիտի արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չէ», լրագրողներին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, մի տարի կամ տարիուկես առաջ է ձևավորվել: Ես որ ասում եմ՝ դրա համար եմ՝ ես պեռաշկի ուտում, հումոր չեմ … Read more

Վարչապետը Վրաստանում խոսե՞լ է հայ բեռնափոխադրող վարորդներին մտահոգող հարցերից

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Թբիլիսիից այսօր վերադարձած վարչապետից հետաքրքրվում էր՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ խոսե՞լ է բեռնատարների վարորդներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերից: «Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, ես նայեցի էդ դրվագները, շատ լավ ա, բայց դրանից զատ մեր քաղաքացիները ուզում են հասկանալ՝ ի վերջո, էս խնդիրները հստակ լուծում ստանալո՞ւ են, թե՞ … Read more

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում առաջ են եկել. ՔՊ-ից հերքում են

Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է պնդում՝ արբանյակային լուսանկարները վերլուծելով ու համեմատելով: «Ադրբեջանական իշխանությունը շարունակում է, սալյամիի պես ուղղակի, մեր երկրից, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր: Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար … Read more

Խորհրդարանական ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ ԱԺ-ից, պնդում է վարչապետը

«Ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պեռաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը», – այսօր Ազգային ժողովում վարչապետին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Հիմա մենք կարկանդակ ենք ուտում … և մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրենց քաղաքական վստահելիությունը փլուզվում է: Իրենց խնդիրը հո կարկանդակը չի՞, ու ոչ էլ տարածաշրջանը: Իրանց խնդիրը իրենք են, որ … Read more

Վանաձորում երկամյա բոյկոտից հետո ընդդիմադիր Ալավերդյանը պատրաստ է մասնակցել նիստին

Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության միակ անդամ Արտավազդ Ալավերդյանը, որ իշխանության գործողությունները որակում է «10 տոկոսանոց կառավարում և 90 տոկոսանոց սուտ», հայտարարել է, որ պատրաստ է վերջ տալ երկամյա բոյկոտին և մասնակցել ավագանու առաջիկա նիստին։ «Առաջարկում եմ ամսի 9-ին տեղի ունենա ավագանու նիստ, և որպեսզի պարզ լինի, թե ինչու, ես ունեմ մի քանի սկզբունքային հարցեր, … Read more

70 մլն եվրոյի վարկ՝ ջրամատակարարման և ոռոգման բարելավման համար

«Ձորաղբյուրում ջրի կորուստ չկա, որովհետև առհասարակ ջուր չկա», – Ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ է վերցրել՝ երկրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունները բարելավելու նպատակով։ Գաբրիելյանը Ջրային կոմիտեի նախագահին հարցրեց՝ վարկային այդ ծրագրի շրջանակներում իրենք ջուր կունենա՞ն. – «Կարո՞ղ ենք դիտարկել, որ այս … Read more

«Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Քոչարյանի ուժը խորհրդարան անցնելու խնդիր ունի. Սիմոնյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե իր տվյալներով՝ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ հաղթահարելու խնդիր ունի: «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական … Read more

«Ես արդարության հետևից գնացի». գանձաքարցու բողոքը և վարչապետի կտրուկ արձագանքը

Արդարության փնտրտուքով Իջևանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած գանձաքարցի Անդրանիկ Դովլաթբեկյանը վիրավորված է: Երեկ նա Տավուշի մարզկենտրոնում մոտեցել էր կուսակիցների հետ այսպես կոչված ներկուսակցական քարոզի շրջանակներում մարզերում շրջող վարչապետին, փորձել պատմել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնի նշանակումների մասին: «Պարոն Փաշինյանն, ինձ լավ չհասկացավ երևի ու ճիշտ չարձագանքեց: Վիրավորված եմ շատ-շատ»: Գանձաքարի մանկապարտեզի տասներեք տարվա մեթոդիստ դստեր փոխարեն … Read more

Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզեր

Առավոտյան 11-ին, երբ Իրանում ռազմական գործողությունների մասին առաջին տեղեկություններն արդեն պայթել էին համացանցում, Հայաստանի իշխանական գրեթե ողջ վերնախավը սկսեց այսպես կոչված՝ ներկուսակցական քարոզարշավը: «Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կա, միջազգային իրավիճակը ո՞նց է», – դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես, ճիշտն ասած, դա էի նայում, դե խառը էլի, կտեսնենք», – եղավ պատգամավորի … Read more

Երկու բանտարկյալ վարչապետի թեկնածու. ի՞նչ խմորումներ են ընդդիմադիր դաշտում

Հնարավո՞ր է ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցի Սամվել Կարապետյանի ցուցակով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ ընտրություններին ընդառաջ պառակտված ընդդիմությանը միավորել կարող է միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը: Այս համոզմանը Տեր-Պետրոսյանը հանգել է ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցություններից հետո, որոնք, ըստ նրա, այդպես էլ ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: «Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող … Read more