Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը գովաբանում Սամվել Կարապետյանին

Կընդգրկվի՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց: «Գիտե՞ք, եկեք էդպիսի մանր հարցեր չքննարկենք, էստեղ ավելի կարևոր է դաշինքի ստեղծումը, միասնական, համաժողովրդական ճակատի ստեղծումը: Թե էդ դեպքում կոնկրետ ես ինչ դերակատարություն կունենամ, դա երկրորդական հարց է», – ասաց Զուրաբյանը: … Read more

«Ադրբեջանցիները ՀՀ-ում նոր դիրք են կառուցել». լրագրողների ուսումնասիրությունները հաստատում են Թաթոյանի պնդումը

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ստել է՝ հանրությունից թաքցնելով, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում անցած տարի նոր դիրք են կառուցել», այսօր այս պնդմամբ Պաշտպանության նախարարության մոտ մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմակիցներն էին հավաքվել և նախարարից պարզաբանում էին պահանջում. «Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստվում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն՝ նախարար Սուրեն Պապիկյանից … Read more

Ընտրություն փորձառության և «անփորձների» միջև. Ռոբերտ Քոչարյանի մեսիջը ընտրողներին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն կատարել նախընտրական լավ ծրագրեր ներկայացնող, բայց դեռևս քաղաքականության մեջ իրեն չդրսևորած ուժի և իր՝ երկրի կառավարման 10-ամյա փորձով գործչի միջև: Առանց անուններ տալու՝ 2-րդ նախագահն ակնհայտորեն համեմատություն էր անցկացնում իր և քաղաքականության մեջ անփորձ և առաջին քայլերն անող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի միջև: «Եվ … Read more

ՔՊ-ն փոխեց քվեարկությունը՝ խուսափելով Վանաձորի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից

Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստի ընթացքում փոխեց իր դիրքորոշումը՝ խուսափելով համայնքի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից: Նախ ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվությանը: Նրանք հայտարարեցին, որ կատարված ծախսերի մեջ իրենց համար վիճելի հարցեր կան և դրանք «հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն»։ Սակայն երբ պարզվեց, որ նման քվեարկությունը կարող է ընկալվել որպես … Read more

Խնամի դառնալու առաջարկից մինչև մանկապարտեզի հարց. ՔՊ-ի քարոզչական այցը Արագածոտնի ու Շիրակի մարզերում

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական վիքենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն՝ Աշտարակի պոպոքն ու սուջուխը։ Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ՝ քարտեզը կրծքներին, և նաև այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-91 տարեկանների հագուստին։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բնակարանների վարագույրներին։ Ամեն ինչ ջերմ … Read more

Ինչպե՞ս են քաղաքական ուժերն արձագանքում IRI-ի հարցման արդյունքներին

Իշխանությունը գոհունակությամբ, ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին: «Քաղաքացիական պայմանագրից» վստահ են՝ այս հարցումները փաստում են՝ իրենք առնվազն պարզ մեծամասնություն ստանալու են, իսկ քարոզարշավի ընթացքում արդեն կհասնեն նրան, որ հաջորդ խորհրդարանում ունենան սահմանադրական մեծամասնություն: «Մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ՝ դա շատ … Read more

IRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը»

Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։ Փետրվարի 3-ից 13-ը Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված այս հարցման համաձայն՝ 2025 թվականի ամռան համեմատ «Քաղպայմանագրի» վարկանիշը աճել է շուրջ 7 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի … Read more

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ արձակվեց

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատեց։ Արշակ սրբազանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր դեկտեմբերից։ Սրբազանին սպասող հարազատները, մայրը, հոգևորականներն ու աջակիցները նրան դիմավորեցին ծափերով։ «Ընդհանրապես, ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասելու, որ ես անուղղելի եմ մնացել, … Read more

Կառավարությունն ընդունեց կենսաթոշակների բարձրացման նախագիծը. Ֆիննախը ռիսկեր էր տեսել

Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց Հայաստանում կենսաթոշակները բարձրացնելու մասին հարցը: «Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը: Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել», – ասել է Փաշինյանը: Թոշակառու կինը, որ լսել է վարչապետ Փաշինյանի այսօրվա հիմնավորումները՝ … Read more

«Դե չեն ուզում՝ չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել». Սերժ Սարգսյանն իմփիչմենթի մասին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստից հետո հայտարարեց՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է. «Մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել»: «Անկախ որևէ հանգամանքից՝ իմփիչմենթ լինի, թե ոչ, ընտրություններ լինելու են: Մեր հայտարարությունը, որոշումը միասնության մասին է, մենք ասում ենք՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք: Իսկ եթե ասում են՝ «չի … Read more