«Ականատես»-ը ներկայացրել է մինչև մայիսի 5-ը արված դիտարկման արդյունքները

«Ականատես» դիտորդական առաքելություն ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առնչությամբ մինչև մայիսի 5-ը դիտարկման արդյունքները։ Դիտարկման համար ներգրավվել է 61 երկարաժամկետ դիտորդ, որոնք աշխատել են Հայաստանի 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տարածքներում։ Նրանք իրականացրել են 120 այց ԸԸՀ-ներ, 277 այց կուսակցությունների տարածքային գրասենյակներ, մասնակցել 73 նախընտրական միջոցառումների և անցկացրել ավելի քան 1300 հարցազրույց քաղաքացիների հետ։ … Read more

Ընտրարշավը սկսեցին ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ «Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում, մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք», – հայտարարում է իշխանության համար պայքարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Որ հայ – ադրբեջանական կռվի դուռը ամուր փակվի, երաշխավորներ են պետք, համոզված է Գագիկ Ծառուկյանը: «Խաղաղությունը պետք է … Read more

«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված». Ռոբերտ Քոչարյան

Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, սա խաղաղություն չի», – ասաց Քոչարյանը: Նա հավելեց. «Իշխանությունները պատերազմից են խոսում, որովհետև այլ ասելիք չունեն»: Նա նշեց, որ անվտանգության իրենց մոդելն է՝ «ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ ու դաշնակից»: … Read more

Թաթոյանը պնդում է՝ Արմավիրում ճնշում են իրենց կամավորներին, մարզպետը հերքում է

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն առանց անուններ բացահայտելու «Առավոտ»-ի հետ զրույցում ահազանգել էր, թե Արմավիրի մարզում իրենց հանդիպած երիտասարդ կամավորները հայտնվել են տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում։ «Արմավիրում մեր երիտասարդներին ի՞նչ էին արել։ Երիտասարդական հանդիպումից հետո նկարները բազմացրել էին, քաշել էին Ֆեյսբուքից և դա արել էր մարզպետարանն ու համայնքապետարանը։ Տարածել էին հնարավոր բոլոր տեղերով, … Read more

«Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետևում է, այլ այստեղ է, հիմա է». ՔՊ-ն քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր ու վաղը կհանդիպեն ընտրողներին։ Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել. Քարտեզ ու բուկլետ՝ մեծերին էին բաժանել, երեխաներին՝ թխվածքաբլիթ։ ՔՊ գլխավոր քարոզիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայաստանի քարտեզ է բաժանել, զրուցել մարդկանց հետ և դիմել հավաքվածներին. «Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ … Read more

Պատմական ընտրություններ են, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է մասնակցում քարոզարշավի. Նարեկ Կարապետյան

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ: Նա տնային կալանքի տակ է, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր պնդեց՝ ընտրութունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում: «Պատմական շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին չի մասնակցում: … Read more

Նոր քրեական վարույթ և գաղտնալսում՝ Սամվել Կարապետյանի ուժի դեմ. ընդդիմադիրները հերքում են ընտրակաշառքի կասկածները

Սամվել Կարապետյանի ասուլիսից կարճ ժամանակ անց Հակակոռուպցիոնը հայտարարեց նրա կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին. «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր»: Իրավապահները ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմի հետ առնչություն ունեցող անձանց: Ըստ վարույթի՝ Օրենբուրգում ապրող հայ գործարարի կազմակերպմամբ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին … Read more

Չինական սնկերից մինչև պամպերս. Նոր երանգներ Փաշինյան-Կարապետյան բանավեճում

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ուղիղ մեկ օր առաջ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը փակագծեր չի բացում՝ ո՞րն է իրենց «պլան Բ»-ն, եթե ինչ-որ պահի կասեցվի կուսակցության գրանցումը և չհաղթելու դեպքում պարտաստվո՞ւմ են մանդատները վերցնել և խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն: Փոխարենը միանշանակ պնդում է՝ ընտրություններում հենց իր ղեկավարած ուժն է հաղթելու, ինքն էլ լինելու է … Read more

Փոխադարձ մեղադրանքներ՝ ԱԺ ընտրություններից առաջ Գյումրիի ավագանու վերջին նիստում

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը վերջինն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավագանու անդամներից շատերը պատգամավորի թեկնածու են ու առիթը բաց չէին թողնում քաղաքական հակառակորդներին անդրադառնալու: Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրին ղեկավարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն, օրինակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 8-րդ համարն է: Նա այսօր նիստի մեկնարկին պատասխանեց երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանի արած պնդումներին: «Ես … Read more

Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը

Ընտրապայքար մտած 17 կուսակցություններն ու 2 դաշինքները վաղն արդեն պաշտոնապես կսկսեն քարոզարշավը, որ վաղուց էր մեկնարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել ընտրողներին հանդիպելու համար, քարոզչությունը սկսելու է Սյունիքից՝ ուրբաթ և շաբաթ հավաքներ անցկացնելով մարզի տասից ավելի բնակավայրերում: «Անհամբեր եմ սպասում մեր հանդիպումներին, սիրում եմ բոլորիդ, կգանք, կզրուցենք, կքննարկենք ու իրար հետ տեր կկանգնենք խաղաղությանը», … Read more