Իրատեսակա՞ն է Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը

Իշխանությունները չեն թաքցնում, որ հաշտ չեն Գյումրիում իշխանությունը կորցնելու հետ, բայց արդյոք տեղական ընտրություններից մեկ տարի անց իրատեսական է արտահերթի անցկացումը, այն դեպքում երբ «Քաղաքացիական պայմանագիրը» 14 մանդատ ունի, իսկ ընդդիմադիրները՝ 19: Փաստացի ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին: Անցած … Read more

Չնայած օր-օրի ավելացող քրգործերին՝ «Ուժեղ Հայաստանից» հերքում են, թե ընտրակաշառք են տալիս

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին, թեև գրեթե ամեն օր Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում, քրեական գործեր հարուցում ու կուսակցության պատասխանատուների կալանավորում՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նարեկ Կարապետյանը, որն առաջնորդում է կուսակցության ընտրական ցուցակն ու քարոզարշավը, այսօր պնդեց, թե իրավապահների հրապարակումները կեղծված են, մոնտաժված։ Ասում է՝ փաստաբաններն իրավապահներից պահանջել են … Read more

Զրո տոկոս ծայրահեղ աղքատություն, թոշակների ավելացում. ինչ է խոստացել «Ուժեղ Հայաստանը» լոռեցիներին

Սպիտակում ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախընտրական խոստումները թվարկեցին՝ փոքր բիզնեսի համար զրո տոկոս հարկ, 300 հազար նոր աշխատատեղ, ուսանողներին էլ անվճար կրթություն: Ժամկետային ծառայությունը, որ կառավարությունն այս տարի կես տարով կրճատեց ու մեկուկես տարի սահմանեց երկուսի փոխարեն, «Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է ևս կես տարով նվազեցնել ու մեկ տարի դարձնել: Լոռիում «Ուժեղ … Read more

«Երկաթուղին նորոգելու ենք», – ասում է վարչապետը. ռուսների հետ քննարկումները շարունակվում են, վստահեցնում են նախարարները

«Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է». – վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց նրա կաբինետի անդամներ Արարատ Միրզոյանն ու Դավիթ Խուդաթյանը հայտարարում են՝ երկաթուղու այս … Read more

«Գյումրի 1» և տնակների խնդիր. ՔՊ-ի քարոզարշավը Գյումրիում

Երեկոյան կայանալիք հանրահավաքին ընդառաջ վարչապետն ու նրա թիմակիցները այսօր գրեթե ողջ օրը շրջեցին Գյումրիում: Նիկոլ Փաշինյանն ընտրողներին հորդորում էր տեր կանգնել խաղաղությանը, քարտեզներ, թխվածքաբլիթներ էր բաժանում, ու մեկ ու մեջ հարցերի պատասխանում: Գյումրիում նոր ասացվածք լսեց. «Մինչև չպղտորվի, չի զուլալվի»: Բայց չեն զուլալվում Գյումրիի ընդդիմադիր իշխանությունների ու կառավարության հարաբերությունները: Տեղի պաշտոնյաները պարբերաբար դժգոհում են, որ … Read more

ԵՄ-ՌԴ ընտրության պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով վիլայեթ, պնդում է Ռուբեն Վարդանյանը

Արդեն երեք տարի իր ծննդյան օրը Բաքվի բանտում անցկացնող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել՝ պնդելով, թե Եվրամիություն-Ռուսաստան ընտրության ու բանավեճի պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով «վիլայեթ»: «Ե՛վ տնտեսական, և՛ նյութական, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով և ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է … Read more

«Ռուսական կողմի հետ քննարկումները դեռ ամփոփված չեն». տարածքային կառավարման նախարար

Չնայած վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Երասխի հատվածում երկաթուղին Հայաստանի կառավարությունը կվերանորոգի, նրա կաբինետի անդամ՝ տարածքային կառավարման նախարարն այսօր ասել է, թե այս հարցով ռուսական կողմի հետ քննարկումները դեռ ամփոփված չեն։ «Քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, էդ քննարկումները դեռևս ամփոփված չեն, երբ որ ամփոփվեն՝ պատշաճ տեղեկատվություն կփոխանցենք», – «Ազատությանն» ասել է Դավիթ Խուդաթյանը։ Ճշտող … Read more

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է «Սաֆարովի կանխարգելման» օրենք ընդունել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այսօր թիմակիցների հանդիպմանը հայտարարել է, թե իշխանություն գալուց անմիջապես հետո՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, ընդունելու են «Սաֆարովի կանխարգելման օրենք»։ «Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ … Read more

«Համակարգային գրդոն, Փաշինյանին ընտրողն Ալիևին է ընտրում, թող գա, մտնի առյուծի բույնը». վարչապետն՝ ընդդիմադիրների քննադատության թիրախում

Քվեարկությունից երկու շաբաթ առաջ էլ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գաղտնի պահել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուին: Գործարարի քարոզչական կանգառն այսօր Էջմիածնում էր, որտեղ նա, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց՝ մոտ օրերս կբացահայտեն իրենց թեկնածուին. «Կգա ժամանակն, անպայման կասեմ»,- ասաց Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Թե ինչու է ԲՀԿ-ն դեռ թաքուն պահում վարչապետի իր թեկնածուին, նախընտրական … Read more

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

Վաղ առավոտյան ուրախ ավտոբուսով իշխանականներն ուրախ տրամադրությամբ, ավանդական սրտիկներով Շիրակի մարզ ուղևորվեցին՝ վարչապետի գլխավորությամբ: Քարոզարշավային այս օրը Նիկոլ Փաշինյանը հիմնականում տնտեսական հարցերին նվիրեց՝ արանքում, իհարկե, չմոռանալով իր հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» առաջնորդներին: Վաղ առավոտից նախ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա Սառնաղբյուրում տեղեկացրեց, որ այսօրվանից հայաստանցի գործարարները կկարողանան ապրանքների տեղափոխման համար օգտագործել Ախալքալաք-Կարս երկաթգիծը: «Հայաստանը ևս մի ուղղությամբ … Read more