«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանն» այսօր Էջմիածնում է շրջել: «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է իշխանության և եկեղեցու առճակատմանը: «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնել. «Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ … Read more

Սիրո խոստովանությունից մինչև «եռագլուխ հրեշ». իշխող ուժի քարոզարշավը՝ Ավանում

Ավան վարչական շրջանում իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրույցը սկսեց սիրո խոստովանությամբ, խոսեց վեհ արժեքների՝ սիրո, կրթության, համերաշխության մասին… րոպեներ անց, սակայն, վարչապետի բառապաշարը կոշտ երանգներ ստացավ։ «Ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնեն նրանք»,- «նրանք» ասելով՝ Փաշինյանը ընդդիմադիր երեք ուժերին նկատի ուներ՝ իր ձևակերպմամբ՝ «եռագլուխ հրեշին», որոնց գործողություններին այսօր նոր բնութագիր … Read more

«Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն Հայաստան հրավիրել». Քոչարյանը դարձյալ մեղադրում է իշխանությանը ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նախընտրական հանդիպմանը դարձյալ կոշտ քննադատեց իշխանություններին՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Վարչապետի ընդդիմադիր թեկնածուն հիշեցրեց, որ Հայաստանը միացել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը ու պնդել, թե դրա պատճառով Ռուսաստանի նախագահը չի կարող գալ Հայաստան։ «Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, Զելենսկին կարո՞ղ է գալ, … Read more

Մշակույթի տան մի խումբ սաների, ըստ «Ականատես»-ի, օրենքների խախտմամբ են ներգրավել ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը

Մշակույթի տան մի խումբ սաների օրենքների խախտմամբ են ներգրավել իշխանական կուսակցության քարոզչական միջոցառմանը, պնդում է «Ականատես» դիտորդական կազմակերպությունը: Փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր դատարան են դիմել: Վերին Արտաշատի մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար Նինել Գաբրիելյանն ու պարուսույց Տիրուհի Սողոմոնյանն են սաների մասնակցությամբ կազմակերպել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու շոուն: Բուն արարողության ժամանակ էլ շարունակել են ցուցումները, «Ականատես»-ն … Read more

Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը, ըստ Փաշինյանի, հերթական աշխատանքային իրավիճակն է

Այսօրվանից Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է հերթական աշխատանքային իրավիճակ: Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, նախօրեին հայտնեց՝ Հայաստանից ծաղիկների ներմուծումը ժամանակավորապես կսահմանափակվի: Արդեն այսօր մանրամասնեցին՝ արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը: «Հարց է ծագում՝ այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանո՞վ են իրոք էդ վարդերն արտադրվում … Read more

Ելակ, քարտեզ ու ֆուտբոլային master class. ՔՊ-ի քարոզարշավը Նոր Նորքում

Ելակ ու քարտեզ. վարչապետ Փաշինյանն այսօր միայն այս պայմանով էր մարդկանց բաժանում Հայաստանի քարտեզը: Ջրվեժից Նոր Նորքի զանգվածով շրջելիս հատկապես երեխաները բակից բակ էին վազում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Փաշինայնից ևս մեկ նկար, ևս մի քարտեզ, ևս մի սրտիկ ստանալու համար։ Փաշինայնն այսօր միայն սեր ու քարտեզ չէր բաժանում, հյուրասիրությունը կիսեց իր հետ նկարվելու, ողջագուրվելու եկած … Read more

«Եթե Ծառուկյանը շպիոն է, թող ինձ գնդակահարեն, եթե չապացուցվի՝ պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ». Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավով այսօր Շիրակի մարզում էր։ Ախուրյանում Ծառուկյանն անդրադարձավ վերջին օրերին ամենաթեժ քննարկվող հարցերին՝ իրեն պատկանող Արարատ ցեմենտի պետականացման, ինչպես նաև իր ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մասին իշխանությունների հնչեցրած մեղադրանքին։ «Ես ձեզ կարող եմ մասսայական ասել՝ եթե ապացուցեն, ես անմիջապես իմ վերջին ընկերոջը կգնդակահարեմ, բայց եթե … Read more

«Համայնքապետարանի աշխատակիցներ ենք, բնականաբար, այստեղ պետք է լինենք». ՔՊ քարոզարշավն Արարատում

Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում են դպրոցական կոլեկտիվը, աշակերտներ, համայնքային այլ աշխատողներ: Հայաստանի և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշները ծածանող աշակերտներից պատմեցին՝ դասերը շուտ են ավարտել, որ գան Նիկոլ Փաշինյանին դիմավորելու: Աշակերտ- «Դասի էինք, ուղղակի, եկել ենք էստեղ հենց Փաշինյանի համար»։ «Ազատություն».- Այսօր շո՞ւտ եք ավարտել դասերը։ Աշակերտ- «Հա»։ «Ազատություն».- … Read more

Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնում

«Իրավաբանները արդեն ամենայն հավանականությամբ մինչև երեկո դիմած կլինեն». – Նարեկ Կարապետյանը դատի է տալիս Քննչական կոմիտեին, որ երեկ վարույթ էր հարուցել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուի նկատմամբ՝ հայտարարելով, թե Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը: Առաջինը այդ լուրը շրջանառեց Ազգային ժողովի նախագահը. Ալեն Սիմոնյանը իրավաբանական անձանց ռուսական ռեգիստրից ներբեռնված մի փաստաթուղթ էր հրապարակել, որում … Read more

Իշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների

Ռուսաստանից հնչած հայտարարություններից իշխող քաղաքական ուժը, ըստ պնդումների, շատ անհանգստացած չէ: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները, և դուք կտեսնեք մեր ժողովրդի քվեն, և դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն», հայտարարում է Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում երեկ Հայաստանին հարցով հատուկ աշխատանքային … Read more