Կաթողիկոսն ու որոշ ընդդիմադիրներ այսօր Սարդարապատում էին, իշխանականները Հանրապետության հրապարակում

Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր, իշխանականները Հանրապետության հրապարակում` տոնական զորահանդեսի։ Գարեգին Երկրորդը, ի տարբերություն 2024-ի, այսօր անարգել հասավ Սարդարապատի հուշահամալիր։ Երկու տարի առաջ նա ստիպված էր հաղթահարել ոստիկանական պատնեշը, երբ վարչապետի հետ գրեթե միաժամանակ եկել էին ծաղիկներ խոնարհելու։ Վեհափառն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցերը, այդ թվում՝ իրեն կաթողիկոսական գահից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերի … Read more

Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը», – իր Truth Social … Read more

Վարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»

Քարոզարշավի 20-րդ օրը վարչապետը դարձյալ սպառնաց գլխավոր ընդդիմախոսներին նետել բանտ։ «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար», – ասել է Փաշինյանը։ Երեկվանից է վրդովված Նիկոլ … Read more

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է, Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է

Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 7 ամիս բանտում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը վերջերս կրկին երկու ամսով երկարաձգվել է, իսկ երեկ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը փոխարինվեց եռամսյա բանտային կալանքով: Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը պնդում է՝ իրեն չեն ծանուցել, որ դատարանը քննելու է կրտսեր Ղուկասյանի խափանման միջոցի հարցը: Ավելին, նրա խոսքով՝ տնային կալանքի ժամկետը դեռ … Read more

Ընտրակաշառքի գործ՝ ԲՀԿ-ի դեմ. Ծառուկյանը խոսում է՝ ճնշումների մասին

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց՝ Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշառք են բաժանել: Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ: Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել «Բարգավաճ»-ի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ: Ծառուկյանն իրավապահներին այսօր չարձագանքեց, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից խոսեց, առանց … Read more

Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը, որտեղ ցուցադրվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռքբերված սպառազինությունը, այդ թվում՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից: Երկրորդ նախագահն այսօր հիշել էր Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին. «Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած և արդեն Արևմուտքից որոշ տեխնիկա ստացած՝ զրահատեխնիկա, ինչ-որ մեքենաներ և այլն, որ չնչին էին, բայց ցույց էին … Read more

Ռուսական ազդեցության մեղադրանքներ՝ ընդդիմությանը, վարչական ռեսուրսի չարաշահման՝ իշխանությանը

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը երեկ Հանրայինի եթերում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման հերթական դեպքի մասին էր ահազանգում, հրապարակեց ձայնագրություն, որտեղ մի կին ասում էր. «Մարտունի քաղաքում բացվելու է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն»: Քիչ անց Թաթոյանին էլ մեղադրանքների բաժին հասան, մասնավորապես՝ Ռուսաստանից … Read more

«2021-ին ասում էր՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, հիմա ասում է՝ ավերակ էր». Քոչարյանն արձագանքում է Փաշինյանին

Կապանի հրապարակում հրավիրած հանրահավաքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մայիսի 28-ին նշանակված զորահանդեսին ընդառաջ այսօր ասել էր, թե իշխանության գալով ավերակ բանակ է ստացել: «Եռագլուխ, պատերազմ բերող… ինչ հիմարություն ասես այս մարդը դուրս է տալիս ու անում է դա նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսա: Այսօրվա հայտարարությունը՝ իբրև … Read more

Հնարավո՞ր է՝ Ծառուկյանը վախենա Փաշինյանի սպառնալիքներից ու փակի քաղաքականության էջը

Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթի, Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ պայքարել նրա դեմ, թե՞ կոմպրոմիսի կգնա, կփրկի իր գործարանն ու տունը, որ Փաշինյանը սպառնում է վերցնել: Ընտրություններին մասնակցող գործարարը պնդում է՝ կոմպրոմիս չի լինի, իր հեղինակությունն ու հայրենիքն ավելի կարևոր են: «Ծառուկյանը նմա՞ն է, որ հանուն ունեցվածքի ազգովի խայտառակվի, որ ուր մտնեմ, ասեմ՝ «դավաճան, իր ունեցվածքի համար … Read more

Մենք փող չենք տվել զենք առել, ժողովրդի զրկանքների գնով ենք զենք առել. ինչ խոսեց Փաշինյանը Կոտայքի մարզում

«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում էր: Մեղրաձորից մինչև Եղվարդ Փաշինյանն այսօր մարդկանց պատմում էր Հանրապետության օրը սպասվող զորահանդեսի մասին: Ինքը դա անվանում էր հաշվետվություն և մարդկանց հորդորում բաց չթողնել այդ իրադարձությունը: Չէր մոռանում նաև ընդգծել՝ Հայաստանի բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե ագրեսիայի: «Մեր ժողովուրդը, իրապես, իր բանակը տոնելու առիթ … Read more