ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն է տրամադրում

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, փոխանցում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: «Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր … Read more

Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց. փաստաբանը պնդում է՝ որոշումը բողոքարկելու են

Շուրջ 5 ժամվա քննություն ու երկամսյա կալանք. դատարանը վաղ առավոտյան բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց: ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ բողոքարկելու են Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը: «Տաք հետքերով փուլը բաց եք թողնում, տեսնում եք, թե … Read more

«Տեսնում էինք միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը». Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Գրիգորյան-Հաջիև հանդիպումից

Հայաստանի վարչապետն անձամբ է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպելու անհրաժեշտությունը։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, ասել էր՝ օրերս Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կապ ուներ Հայաստանում ընտրական գործընթացների հետ և նպատակ ուներ կառավարել պատերազմի սպառնալիքը։ Այդուհանդերձ, ոչ Ազգային ժողովում, ոչ էլ այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանը ուղիղ չպարզաբանեց, … Read more

«Ի՞նչ կա էդտեղ». Փաշինյանն ԱԱԾ-ից Քոչարյանի տեսագրության արտահոսքը խնդիր չի համարում, իրավապաշտպանը քննադատում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանում է՝ ինչ խնդիր կա, որ Ազգային անվտանգության ծառայությունից իշխանական կայքեր ու էջեր են արտահոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերն օդանավակայանից: Փաշինյանի պատկերացմամբ՝ մարդկանց մասին անձնական տեղեկությունների տիրապետող ԱԱԾ աշխատակիցը ինչ կուզի՝ կանի: «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էստեղ։ Այսինքն՝ իրա տիրապետած ինֆորմացիան ա՝ … Read more

«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը»՝ միավորվող ընդդիմության օրակարգում

«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը» կլինեն միավորվող ընդդիմության օրակարգային գլխավոր հարցերը, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ընդդիմադիր ուժերի համախմբման» գործընթացի մասին նախօրեին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։ … Read more

Որ ընտրությունների թեման քննարկում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, նվաստացուցիչ չէ, Ադրբեջանի հետ՝ նվաստացուցի՞չ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ ինքն է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկի՝ կա հանդիպման անհրաժեշտություն, թե ոչ: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ո՞ւմ նախաձեռնությամբ էր տեղի ունեցել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը: «Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը: Մենք … Read more

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ «Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։ Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի անդամների նկատմամբ բռնություններից հետո ոչ մի ՔՊ-ական չի պատժվել

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձին ծեծելու դեպքից տասն օր անցել է, տեսախցիկով էլ էր արձանագրվել բռնությունը, բայց ոչ մեկն ազատությունից չի զրկվել: Բռնության ենթարկված Լևոն Հոխիկյանը նույն օրը «Ազատությանը» պատմել էր, որ Լիճքի վարչական ղեկավարը՝ ՔՊ-ական Սիրակ Սիրականյանը ընտրության օրը խմբով հարձակվել ու ծեծել է իրեն: Այս դեպքով հարուցված քրեական գործով երկու հոգու մեղադրանք … Read more

Նոր որոշում Ստոկհոլմից. Կառավարությունը ոգևորված է, Կարապետյանները հորդորում են չշտապել

Հայաստանի էլեկտրական ցանցերին առնչվող Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ոգևորել է Հայաստանի կառավարությանը: Այսօրվա հաղորդագրության մեջ գործադիրը պնդում է, թե իր առանցքային միջնորդությունը բավարարվել է: Կառավարության փոխանցմամբ՝ միջազգային արբիտրը նախքան բուն քննությունը կքննի իրավազորության հարցը՝ արդյո՞ք միլիարդատեր Սամվել Կարապետյանի Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու գործընթացի օրինականության հարցը հենց իր որոշելիքն է, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ՝ այստեղ խիստ ընթացակարգային … Read more

«Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքից

Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։ «Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը, և լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետև պատկերացում չունեինք, որ կարող է նման հարցեր առաջանան», – ասաց ՔՊ-ական … Read more