«Ինչ տեսել՝ տարել են, երեխաների կասայի գումարն էլ». ինչ են իրավապահները առգրավել Իշխան Սաղաթելյանի տնից

Քննչականից շուրջ 20 հոգով այսօր վաղ առավոտյան մտել են ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն՝ խուզարկել, գումար ու զարդեր են առգրավել: «Ինչ տեսել են սեղանի վրա…Ընթացիկ գումարներից, էրեխեքի կասերի գումարներից…ինչ պատահել է, ինչ գտել են։ Ապօրինի գործողությունների շղթա է, որ իմ, իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում են այս օրերի կամ այս տարիների ընթացքում»,- նշում է «Հայաստան» դաշինքի … Read more

Հետընտրական բողոքարկումները Սահմանադրական դատարանում. 2021-ի և 2026-ի զուգահեռները

Հինգ տարի առաջ այս օրերին ընդդիմությունը կրկին փորձում էր Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: Այն ժամանակ ընդդիմադիր առաջատար ուժը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն էր: Հետպատերազմական արտահերթ ընտրություններում երկրորդ նախագահը հեղափոխությունից հետո փաստացի առաջին ձեռնոցն էր նետել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրողներին խոստանալով հեռացնել նրան իշխանությունից: 2021-ի քվեարկության արդյունքները, սակայն, հեռու էին իշխանափոխությունից. վարչապետի կուսակցությունը ստացավ շուրջ 54, … Read more

Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը

Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի: «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Կարա վարչապետի կարծիքը նշանակություն ունենա, կարա իմ կարծիքը նշանակություն ունենա, ցանկացածի կարծիքը … Read more

«Հայաստան» դաշինքը պահանջում է բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկայում կայանալիք ընտրությունների վեճի վերաբերյալ գործի քննությանը։ Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ փաստարկները, որոնք ներկայացրել են, վերաբերում են թե Սեդա Սաֆարյանի հրապարակային ելույթներում արտահայտած կողմնակալ դիրքորոշմանը, երբ նա շնորհակալություն էր հայտնում իշխանությանը՝ իրեն այդ … Read more

«Կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատի այս պահին». ո՞րն է Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հարգանքով են վերաբերվում ընդդիմադիր դաշտի համախմբմամբ վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դրան զուգահեռ սպասում են ճանապարհային քարտեզին՝ հասկանալու, թե ինչի շուրջ է լինելու համախմբումը, և ինչպես է միլիարդատեր գործարարը պատկերացնում իշխանափոխությունը: «Այդ կոչին սկզբունքորեն դեմ չենք և մեծ հարգանքով ենք վերաբերվում, բայց կա սկզբունքային պահ. … Read more

Դատարանը բավարարել է Թալինի եկեղեցուն առնչվող Մայր Աթոռի հայցը. կարգալույծ քահանան արձագանքում է

«Դատարանի որոշումը չեմ մեկնաբանում, պայքար է», – Այսպես է արձագանքում Արամայիս Թախմազյանը՝ Թալինի նախկին հոգևոր հովիվ, կարգալույց քահանա Տեր Թադեն, վարչական դատարանի վճռին, որով արձանագրվել է՝ ոստիկանները պիտի կանխեին իր ներխուժումը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ «Սա պայքար է, ու մենք պիտի հաղթենք վերջում, վերջ, այլ տարբերակ չկա», – նշեց նա։ Նախկին քահանան հույս ունի, որ … Read more

«ՔՊ-ի՝ ընտրելու իրավունքը սահմանափակելը նախաձեռնությունը հակասահմանադրական է». սահմանադրագետ

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հակասահմանադրական է որակում իշխանական պատգամավորների նախաձեռնությունը, որ ուզում են սահմանափակել Հայաստանում չբնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: «Դա միանշանակ հակասահմանադրական նախագիծ է, որովհետև սահմանափակվում է մարդկանց ընտրելու իրավունքը, – ասաց սահմանադրագետը և նշեց, – Սահմանադրությունը շատ հստակ է, որ ասում է՝ պետք է 18 տարին լրացած լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ դեպքում ունի ընտրելու … Read more

Բուրգենշտոկում ընթանում են ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ փխրուն հրադադարի ֆոնին

Շվեյցարական Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում մեկնարկել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, ինչպես նաև Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդվում է, որ բանակցությունները կենտրոնանում են 60-օրյա հրադադարը հաստատած փոխըմբռնման հուշագրի դրույթները կյանքի կոչելու վրա։ Թեև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակի ապաէսկալացման … Read more

«Ռեպրեսիա է». ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանը՝ կրկին մեղադրյալի աթոռին

Մեկ տարում երկրորդ անգամ է ձերբակալվում նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: «Ելույթներ եմ ունեցել, ասել եմ, որ պետք է հեռացնել այս իշխանություններին ամեն գնով, դրանք հիմա մեկտեղել են, 24 թիվ, տենց բոլորը մեկտեղել են, ասում են, որ ուզում եք իշխանությունը առաջարկում եք ամեն գնով հեռացնել», – ասաց նախկին պատգամավորը: Հակոբյանն այսօր տնից քննչական բաժին եկավ ոստիկանների … Read more

Ոմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերը դեռ որոշում չունեն «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկի շուրջ. ոմանք կոնկրետ առաջարկների են սպասում, ոմանք էլ նախապայման են դնում միլիարդատեր գործարարի առաջ: Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով: Մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընտրությունների արդյունքները Սահմանադրական … Read more