Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտարժույթի շուկայում 2026թ․–ի հունվարի 8–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 7–ի համեմատ, նվազել է 0․36 կետով և կազմել 381․39 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։   08.01.2026 … Read more

ՀՀ վարչապետը չի՞ տիրապետում իր իրավունքներին ու պարտականություններին – Live News

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, պատասխանելով հարցին, թե ինչու է անցնում իր լիազորությունները և միջամտում Եկեղեցու գործունեությանը, փորձեց ներկայացնել այնպես, թե իբր իր լիազորությունների տիրույթը՝ իրավունքներն ու պարտականությունները, հստակ չեն. « Օրինակ էդ որտե՞ղ է գրված, որ ես իրավունք ունեմ բրիֆինգ անելու»: Փաստորեն այս մարդը ոչ միայն ծանոթ չէ Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ «Օրինականության սկզբունքին», այլև տեղյակ … Read more

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզի Այգավան բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։

Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, նոր ստեղծված՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (էլեկտրոնային հարթակի) համապատասխան բաժնի միջոցով: Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկվում է սահմանել պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, ինչը հնարավորություն կտա շահառուներին իրենց վարքագիծը համապատասխանեցնելու սահմանվող … Read more

Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար և դիզվառելիք է գալիս․ Գևորգ Պապոյան

Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև՝ ռեգուլյար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս անգամ և՛ պրեմիում կա, և՛ ռեգուլյար կա, և՛ դիզել կա։ Նախնական գնահատականներով արժեքը պետք է մեր իմացած շուկայական արժեքից 80 դրամ էժան լինի։ Պետք է մյուս ներմուծողները բանակցեն … Read more

ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկային մի խումբ ծառայողների

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։ Շնորհավորական խոսքում նախարարն ընդգծել է, որ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները: … Read more

Համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Նա դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ … Read more

Մթնոլորտային օդի վտանգավոր թափոնների հաշվետվություններն իրականացվում են էլեկտրոնային եղանակով

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, համաձայն Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով է իրականացվում՝ Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝ -լիազոր մարմնին ներկայացման.-ներկայացված … Read more

Քահանայի կնոջը «դոմփելու» համար վտարված Վազգեն Միրզախանյանի հե՞տ եք պայքարելու սրբապղծության դեմ․ հարց Փաշինյանին

«Տեղյա՞կ եք մամուլի հրապարակումներին, որ ձեր կողմ անցած և տիրադավ եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը, նախկինում, երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել, ձեր խոսքերով ասած՝ «դոմփել է» իր քահանայի կնոջը և դրանով իսկ պատճառ հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը, և նրան այնտեղից վտարել են, որ ավելի մեծ զարգացումներ չլինեն»,-ճեպազրույցի … Read more