Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից ՀՀ դիզելային վառելիք ներկրելու և մեծածախ վաճառք իրականացնելու մտադրության մասին, նախապես մշակված խարդախության պլանն իրագործելու դիտավորությամբ, ընկերության տնօրինությանը ներկայացրել են, թե իբր հանքարդյունաբերությամբ զբաղվող … Read more

Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք

Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք։ Ռուսաստանից պարարտանյութով չորս երկաթուղային վագոն նույնպես Հայաստան կուղարկվի Ադրբեջանի միջոցով։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք՝ վերջին անգամ Ադրբեջանը Հայաստան էր ուղարկել շուրջ 887 տոննա դիզելային վառելիք՝ երեք օր առաջ։ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները մեկնարկել են անցյալ տարվա դեկտեմբերից և շարունակական բնույթ են կրում։

Ադրբեջանը 4,500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ – Live News

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը 4,500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։ Դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ … Read more

Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար և դիզվառելիք է գալիս․ Գևորգ Պապոյան

Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև՝ ռեգուլյար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս անգամ և՛ պրեմիում կա, և՛ ռեգուլյար կա, և՛ դիզել կա։ Նախնական գնահատականներով արժեքը պետք է մեր իմացած շուկայական արժեքից 80 դրամ էժան լինի։ Պետք է մյուս ներմուծողները բանակցեն … Read more