Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Առաջարկվում է գնման … Read more

Մարմարաշեն գյուղում իրար է բախվել 14 տրանսպորտային միջոց

Հունվարի 14-ին՝ ժամը 08:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար է բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։ Վթարված մեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: … Read more

ՀՀ ԱԱԾ-ն՝ 4 գերիների վերադարձի մասին

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդուն

Հունվարի 9-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց հաղորդում «Յութուբյան» ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում․ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու և նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նույն օրը … Read more

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիները փոխանցվել են այդ երկրի իրավասու մարմիններին

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Այս … Read more

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։ Վարչապետ … Read more

Հայտնի է Ադրբեջանից Հայաստան վերադարձող անձանց առողջական վիճակը

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց … Read more

Վեճ և դանակահարություն Մարալիկում․ Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին դեպքը

Հունվարի 12-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում ստացվեց Մարալիկի շտապօգնության ենթակայանից։ Հայտնեցին, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ահազանգով մեկնեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Քրեական և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ … Read more

Հուսով եմ՝ Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ, տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար․ Քրիստինա Քվին

«Կար որոշակի մտահոգություն, վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ վարչապետի, նրա թիմի ապագային ուղղված տեսլականի, նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության ու ներգրավվածության շնորհիվ, կարծում եմ, հիմա մենք ունենք շատ ավելի տարբեր իրավիճակ»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ … Read more