Հունվարի 14-ին՝ ժամը 08:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար է բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։
Վթարված մեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: