Նիկոլը խնդրել է ինքնիշխանություն բառը ափռ-ցփռ տեքստում ցրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի դեպանին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել էՇրջակա միջավայրի նախարար Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից մեկն է։ Տիկին դեսպանի հետ համակարծիք են, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ … Read more

Հիշո՞ւմ եք, երբ օդանավում Էրդողանի կինն Ալիևին հորդորում էր ռազմագերիներին քիչ-քիչ տալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։

Երկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլի ակադեմիայի սան էր

Հունվարի 14-ին, հրազենային վնասվածքից մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանը «Ուրարտու» ակադեմիայի սան էր։ Ակադեմիան նրա մահվան առթիվ հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր … Read more

Փրկարարների օպերատիվ և համակարգված աշխատանքը՝ ձնառատ ճանապարհներին

Հունվարի 14-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին ձյան պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել … Read more

Համայնքային ոստիկանները 52-ամյա արտաշատցու տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակիչը թմրանյութ է պահում և օգտագործում: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 6,32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և … Read more

2025 թվականի դեկտեմբեր ամսվա կլիմայական նկարագիրը

2025 թվականի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․2 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 39.6 մմ, նորմայից փոքր-ինչ բարձր էր՝ 114 %-ը։ Օդի ջերմաստիճանը բարձր էր նորմայից դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին, իսկ վերջին տասնօրյակին մոտ էր նորմային։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է դեկտեմբերի 1-ին Կապանում՝ 17․7°C, … Read more

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

Հունվարի 16-ին Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ։ Քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, բազմոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի … Read more

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բնակվող օտարերկրյա քաղաքացին տանը պահում, պատրաստում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հունվարի 15-ին 41-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին … Read more

Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Լոռու մարզային վարչություն է տեղափոխվել Նովոսելցովո գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ. սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 55-ամյա տղամարդը տեղափոխվել է … Read more