Արագածոտնի մարզի Կարբի և Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի, ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Ապրիլի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի … Read more

Լոռու մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Մարգահովիտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 16 տարեկան է, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական … Read more

ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ

ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ.  Armenia Sputnik-ը հաշվել է դրանց թիվը: Գործնականում բոլոր չվերթերն իրականացրել են Boeing C-17A Globemaster III մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Lockheed Martin MC-130J … Read more

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, … Read more

Քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Առաջարկվող օրենսդրական փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաեւ ոչ պետական կազմակերպություններին: Գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից: Օրինակ՝ մենք արդեն ունենք «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր  վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում: Մենք օրենքով չենք կարող … Read more

Պլանավորում ենք տարեկան մինչև երկու կամ ավել համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան. Գևորգ Պապոյան

«Ես ասել եմ, որ մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավել համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան: Սա զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումներով՝ օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Ներկայացվելու է նախորդ 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ վաղը՝ ժամը 19:00-ին հանրությանը ներկայացվելու է նախորդ 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը: «Երկրորդ մասը կհրապարակվի չորեքշաբթի առավոտյան»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը:

Աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ փրկարար ծառայությունում․ քննարկվել են ընթացիկ աշխատանքների արդյունքները և նախանշվել առաջնահերթությունները

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին Ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, վեր հանվել առկա խնդիրներն ու բացթողումները, նաև նախանշվել են դրանց լուծման ուղիները։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ենթակա կառույցներում իրականացված աշխատանքները, կազմակերպչական և … Read more

Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել․ Փաշինյան

Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ Այնտեղ նա դիմում է աշխատող քաղաքացիներին, որ իրենց գործատուներին կոչ անեն և հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսեն, որովհետև դրանով նրանք դառնում են առողջության ապահովագրության շահառու։ Մանրամասները՝ տեսանյութում։