Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին

«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ «Հարգելի պարոն փոխնախագահ։ Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  ընթացքում լինելու եք ինչպես … Read more

Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի

Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից: «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետախուզվողները հայտնաբերվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաղաղ Դոնի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 56-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 3-ից Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: *** Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած

Փետրվարի 9-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 2-8-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 2-8-ը: Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (08.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ … Read more

Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։ Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին, դատարանի … Read more

Արագածոտնի մարզի Կարբի և Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի, ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Ապրիլի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի … Read more

Լոռու մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Մարգահովիտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 16 տարեկան է, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական … Read more