Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին

Ծրագիրն իրականացվելու է բացառապես Հայաստանի մարզերում: Սա Հայաստանի տարածքների համաչափ խթանման, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագիր է: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ ստեղծվելու են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային … Read more

Վրաստանը նախատեսում է մինչև 2030թ-ն ավարտել ՀՀ սահման տանող ճանապարհի շինարարությունը

Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածները Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես նաև կառուցել թուրքական սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։ … Read more

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ

Փետրվարի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 42, փլուզման՝ 13, քարաթափման՝ 5, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական,  ձնաբքի՝ 2, մերկասառույցի՝ 22, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 17, թունավորման` 10, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման … Read more

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի … Read more

Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները»: Մանրամասները՝ տեսանյութում:

Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը

Փետրվարի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ միասին, հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 30 գործարարների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։ Քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման … Read more

Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը. զրույց Նարեկ Կարապետյանի հետ

Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հայտ է ներկայացրել նաև Սամվել Կարապետյանի թիմը: Դուք գիտեք, որ ստեղծվել է «Մեր ձևով» շարժում, որի անդամներն էլ գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն արդեն ներկայացրել է իր տնտեսական առաջին քայլերը, որոնցով, ընտրվելու դեպքում, ասում են, պատրաստվում են փոխել Հայաստանի քաղաքացիների տնտեսական կյանքը: Ինչպե՞ս են դա անելու և ինչպե՞ս են … Read more

«Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։ Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։ Հայաստանի … Read more

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ … Read more