Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամների հարցաքննություններ՝ նիստը տապալելու նպատակով. փաստաբան (տեսանյութ)

Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա մասնակցել է հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից երկուսի հարցաքննություններին, սակայն այնտեղ տեսել է նաև այլ անդամների։

«Հետաքրքիր զուգադիպությամբ հարցաքննությունները նշանակվել են այն ժամերին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության, սա նույնպես եղել է միջամտություն Մայր Եկեղեցու ներքին գործերին։ Այս իշխանությունները եկեղեցուց ձեռ չեն քաշում, շարունակում են իրենց ապօրինությունները»,-ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment