Հրազդան քաղաքի հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ մարմինը

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները առավոտից շարունակել են Հրազդան քաղաքի Ծովինար ջրամբարում 4 օր որոնվող կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։ Դին հայտնաբերվել է մոտ 1.5 մետր … Read more

Արագածոտնի մարզում «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբին

Այսօր՝ մարտի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, ճոպաններով ավտոմեքենան դուրս … Read more

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 10:00-ի դրությամբ

Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Մարտի 16-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան ՝ 11։00-17։00 Թումանյան փողոց 11, 11ա շենքեր, Նալբանդյան փողոց 50, 90, 96, 98 շենքեր, Վարդանանց փողոց 5, 5Ա շենքեր, Հերացի փողոց 10-16 շենքեր, Այգեստան 11 փողոց 11-61 առանձնատներ, Կորյունի փողոց … Read more

Վաշինգտոնում առաջարկում են պատժել Կովկասի պետություններին Չինաստանի հետ համագործակցելու համար

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը: Թբիլիսիի, Բաքվի ու Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք ու առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել:  Ո՞վ է նախաձեռնողը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթը … Read more

Ի՞նչ է ներառելո՞ւ ՀՀ նոր սահմանադրությունը, կա՞ն ռիսկեր

Ինչպիսի՞ մեխանիզմներ ու կարգավորումներ է ունենալու նոր սահմանադրությունը, արդյո՞ք մայր օրենքն առանց անկախության հռչակագրի հղման պարունակում է ռիսկեր, փորձել է պարզել Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. ««Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս»: Մանրամասները՝ տեսանյութում:

Անկախության հռչակագրի ու Արցախի թեման վտանգավոր համարելը Ադրբեջանից թելադրվող օրակարգ է. Գեղամ Ստեփանյան

Հայաստանի Անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ: Այսօր ուղիղ հայտարարեց՝ դեմ են, որ Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղում լինի: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի»,- այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա … Read more

Գիտնականները տագնապում են, որ վերադառնում են Խորհրդային ժամանակներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալին արձագանքել են աշխարհի տարբեր համալսարաններից 24 ցեղասպանագետներ՝ Էդիտա Գզոյանի հեռացումը համարում են սարսափելի ազդակ ամբողջ աշխարհի գիտնականների ու պատմաբանների համար, որ ճշմարտացի հիշողությունը կարող է զոհաբերվել ըստ դիվանագիտական հարմարության։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական ուսումնասիրությունների կենտրոն է՝ ժխտման և խեղաթյուրման դեմ … Read more

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: