Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է

Մարտի 12-ին հաղորդվել էր 1988 թվականի ծնված Արսեն Հակոբյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց․ տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։Մարտի 10-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեցին և առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, … Read more

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության … Read more

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Վարդգես Ստեփանյանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից։ Նշենք, որ Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 15։30-ին։ Մինչ դատական նիստը Երևանում տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում՝ հաջակցություն Կարապետյանի։

Վերապատրաստումները կբարձրացնեն պատրաստվածությունը՝ նպաստելով նաև արձագանքման ժամանակի կրճատմանը․ Արամ Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, առկա հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին և օպերատիվ արձագանքման կարողություններին։ Այցի ընթացքում նա զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել … Read more

«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»․ Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրին նվիրված միջոցառմանը: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ITEC ծրագրի շրջանավարտներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գիտելիքով և փորձով նպաստում են ՀՀ տարբեր ոլորտների զարգացմանը. «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հնդկաստանի Հանրապետության հետ … Read more

Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, … Read more

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում առաջավոր փորձի փոխանակման հեռանկարները։ Քննարկման ընթացքում անդրադարձ … Read more