Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 10:00-ի դրությամբ

Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Leave a Comment