Արտակարգ դեպք՝ Չարենցավանում. ջերմոցը մասամբ փլուզվել է աշխատակցի վրա

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է, և քաղաքացին մնացել է փլատակների տակ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին … Read more

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչների հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը: ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն … Read more

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Բուլղարիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ, երկրի … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված նախաձեռնություններին և … Read more

«ЗАКОН ВРА»․ լույս է տեսել Արտյոմ Երկանյանի առաջին գիրքը

Կայացել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի գրքի շնորհանդեսը: Նրա գրական ճանապարհը սկսվել է դեռևս 2020 թվականին, բայց առաջին գիրքը, որը նվիրված էր Ղարաբաղյան առաջին պատերազմին, չհրատարակվեց, քանի որ այդ օրերին սկսվեց 44-օրյա պատերազմը: Երկանյանը սկսեց աշխատել իր երկրորդ ստեղծագործության վրա, և այդ իրադարձություններից 6 տարի անց այս մեկն արդեն հրատարակված է։ «ЗАКОН ВРА». այսպես է կոչվում … Read more

Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մարտի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5241 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 175 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 175 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 142 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 582, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 608, վարելիս … Read more

Հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության․ «Գիտուժ»

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի վերաբերյալ․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի … Read more

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը կոչվել է հանգստյան

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է … Read more

Ըստ ՔԿ-ի՝ ամուսինները անձին հարկադրել են 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական … Read more

Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել․ «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը … Read more