Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 4 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Ամերիկա-սիոնիստական թշնամու գործողությունների արդյունքում երեկ դարձյալ հարված է հասցվել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին: Հրթիռը կամ մարտական լիցքը, բարեբախտաբար, ԱԷԿ-ի առանցքային հանգույցներին չի դիպչել, այլ ընկել է ատոմակայանի տարածքում: Եթե Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին ահաբեկչական պետություններ Իսրայելի, ԱՄՆ-ի հարվածները, ի վերջո, հանգեցնեն ռեակտորի պայթյունի, ապա երկրում Չեռնոբիլյան կամ նույնիսկ ավելի ահավոր աղետի կրկնությունը … Read more

Հրդեհի ահազանգ Երևանի Ազատության պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհի բարդությունից ելնելով … Read more

Կառավարությունը նախատեսում է կուրսանտներին հնարավորություն տալ ստանալ երկրորդ մասնագիտություն. Պապիկյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները կկարողանան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ Նախաձեռնությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ «Գաղափարը հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն … Read more

Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին

Միջազգային հարաբերություններում որևէ երկիր սիրուն աչքերի համար երաշխավորություն չի ստանձնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով խաղաղության գործընթացում երաշխավորների թեմայի շուրջ քննարկումներին։ Միրզոյանը նշել է, որ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է քաշում երաշխավորների թեման։ «Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են … Read more

Քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում արձանագրված արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին և GIZ-ի հայաստանյան թիմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում արձանագրված արդյունքները, ներառյալ համայնքային կառավարման թվայնացումը, քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, մասնակցային և ծրագրային բյուջետավորման զարգացումը, ինչպես նաև … Read more

Քաղաքաշինության կոմիտեն և ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում են քաղաքաշինական կարգավորումների բարելավման շուրջ համատեղ քննարկումները

Քաղաքաշինության կոմիտեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում են քաղաքաշինական կարգավորումների բարելավման շուրջ համատեղ քննարկումները։ Քաղաքաշինության կոմիտեում կայացած հերթական հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն ընդգծել են, որ առաջիկայում անհրաժեշտ է առաջնահերթ բարելավումներ կատարել գործող մի խումբ կարգավորումներում, իսկ հետագայում գնալ … Read more

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կրթական համակարգի համընդհանուր ներառականության առաջընթացը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 24-26-ը մասնակցում է Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը: Նախարարական հանդիպմանը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցը, որտեղ անդրադարձ է արված նաև ՀՀ կրթության համակարգի արդյունքներին։ Զեկույցի «Հավասարություն» բաժնում որպես առանձին ուսումնասիրություն և հաջողված փորձ՝ ներկայացված է Հայաստանի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Մասնավորապես՝ հատուկ դպրոցներ … Read more

Պարզվել է, որ չորս տարի առաջ կատարվել է ոչ թե ինքանuպանություն, այլ ամուսինների կողմից սպանություն. ՔԿ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: ՔԿ-ից մանրամասնում են, քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ … Read more

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 25-ին՝ ժամը 17:30-21:00-ն, կդադարեցվի Եղիշե Թադևոսյանի 1/3-10 շենքերի, Մանթաշյան 1-42 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հրդեհ Գյումրի քաղաքում․ տարհանվել է 6 քաղաքացի

Մարտի 25-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ … Read more