Պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է – Live News

Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու, պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ։ Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ազատամարտիկ, պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը։ Նրա նկատմամբ որպես … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․56 դրամ:

Կառավարությունը կիրակի հրաժարական է տալու. այս կազմով հանդիպում ենք վերջին անգամ. Փաշինյան

Այսօր գործող կառավարության վերջին նիստն էր։ ԱԺ 9-րդ գումարման ձևավորման առիթով կիրակի օրը Սահմանադրության նախատեսված կարգով մենք հրաժարական ենք տալու։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ դրանից հետո երկրի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ «Հետևաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով … Read more

8,5 հա, 10.000 ծառ, 212 մլն դրամ․ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան

8,5 հա, 10.000 ծառ, 212 մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում… Երբ քաղաքապետարանը լրահոսով անվերջ ցիտում է իր աննախադեպ, պատմական նորաստեղծ 60 հա կանաչ տարածքները, պետք է հանել ցանկից 8,5 հա չորացած տնկիներով «փայլուն արդյունքը» և փողոցներում հատված «հեկտարներով» ստվերառատ կանաչ սաղարթները… Հարկատուները վճարել են 212 մլն դրամ, որից Երևանի քաղաքապետարանը՝ 112մլն դրամ, մնացածը՝ ՀՀ շրջակա … Read more

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) կտրամադրվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ–փառատոնի կազմակերպման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած հիմնավորման համաձայն` մրցույթ–փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ներկայացրել են արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հարություն Մնացականյանը և Տիգրան Աբրահամյանը այցելել են Հովտաշատ գյուղ՝ «Մեյմանդար»-ի շուկա, որտեղից ներկայացրել են արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ: Այս մասին հայտնում են … Read more

Արևմուտքի համար Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում։ Պակիստանում չինական ներդրումների զգալի մասն արվել է Բելուջիստան գավառում։ Այն հարուստ է օգտակար հանածոներով (գազ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ) և այլ բնական ռեսուրսներով, սակայն այս շրջանը շարունակում է մնալ աղքատ և թերզարգացած, իսկ տեղի բնակչությունը դժգոհ է իշխանությունից։ … Read more

Հայաստանը հաղթել է Լեհաստանին Եվրոպայի Մ18 թիմային առաջնությունում • Tribune.am

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը: Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Էդվարդ Ասրյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող … Read more