Հունվարի 12-ից 22-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունները, որոնցում հանդես են գալու 10-ական շախմատիստներ։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է մասնակիցների անունները։
Տղամարդիկ. Արամ Հակոբյան՝ գրոսմայստեր, Մանուել Պետրոսյան՝ գ/մ, Զավեն Անդրիասյան՝ գ/մ, Տիգրան Հարությունյան՝ գ/մ, Կարեն Գրիգորյան՝ գ/մ, Էմին Օհանյան՝ գ/մ, Մամիկոն Ղարիբյան՝ գ/մ, Արթուր Դավթյան՝ միջազգային վարպետ, Արսեն Դավթյան՝ մ/վ, Սարգիս Սարգսյան՝ ՖԻԴԵ-ի վարպետ։
Կանայք. Աննա Խաչատրյան՝ ՖԻԴԵ-ի վարպետ, Մարիամ Ավետիսյան՝ ֆ/վ, Աստղիկ Հակոբյան ֆ/վ, Անի Ավետիսյան, Նվարդ Հայրապետյան, Անահիտ Մկրտչյան, Սոնա Կրկյաշարյան, Լիլիթ Կասինյան, Անգելինա Միրաքյան, Նելլի Ջալալյան։
Տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները իրավունք կնվաճեն 2026 թվականին հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ մրցանակային եռյակը կազմողները՝ խաղալու եկող տարվա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: