«Զանգեցին քննչականից, երիտասարդ աղջիկ էր, ասաց՝ հողի համար կաշառք տվե՞լ եք, ասի՝ ինչի՞ պիտի տամ կաշառք, քուրիկ ջան». Վարդան Ղուկասյանի գործով վկա
Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեցին մի քանի վկաներ։ Առաջին վկան Կարեն Եղիազարյանն էր, որը «Դոմուսի» աշխատակից է։ Նա իր տված ցուցմունքում նշեց, որ 1991-1992 թվականին իր հայրը հողամաս է ձեռք բերել, գնել մասնավոր անձից, այնուհետ վաճառել է։ Հողամասը իր անունով է եղել, սակայն ինքը փաստաթղթային գործողությունների չի մասնակցել, երիտասարդ է եղել։ … Read more