Այսօր նաև Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը նաև սիրելի Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է: Տոնի առիթով, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ հավատացյալների երկրպագության … Read more

«Հայոց Եկեղեցու գահակալները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսները դարեր շարունակ ե՛ւ ստացել, ե՛ւ ընծայել են սրբություններ եւ սրբոց մասունքներ». Ասողիկ աբեղա Կարապետյան

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենի կարեւոր անդրադարձը Մի խումբ կարգալույծ եղածներ՝ նախկին «հոգեւորականներ», իբրեւ խամաճիկներ որոշ ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց եպիսկոպոսների եւ սրանց կամակիցների, մոլագարությամբ տարված են ստի, զրպարտության եւ սուտ մատնության տարածմամբ: Արարք, որը դատապարտելի է բարոյապես եւ ենթակա է քրեական պատասխանատվության: Սրբությունների եւ սրբոց մասունքների ընծայաբերությունը քրիստոնեական դարավոր ավանդություն է: Սբ Եկեղեցու … Read more

Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչն այցելեց Վեհափառ Հայրապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի գրասենեակին մէջ, ընդունեց Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը` տիկնոջ ընկերակցութեամբ, այսօր՝ Հինգշաբթի, 15 Յունուար 2026-ի առաւօտեան։ Մահտեսեան ընդհանուր զեկոյց մը ներկայացուց Նորին Սրբութեան Կիպրոսի հայ համայնքին եւ ընդհանրապէս պետութեան հետ առնչուած հարցերու մասին: Վեհափառ Հայրապետը ողջունեց Վ. Մահտեսեանի այցելութիւնը եւ գնահատեց անոր կատարած ծառայութիւնները մեր համայնքին, եւ … Read more

Իմ անվերապահ հավատարմություն եմ հայտնում Մայր Աթոռին. Հուսիկ քահանա Հարությունյան

Հունվար 15,2026 15:54 Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր … Read more

Չցանկացանք, որ մի արկածախնդիր այս սուրբ օրով անհարմար խոսք ասի, բախում լինի. Փառեն քահանա Առաքելյան

Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն՝ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցվեց Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի պետք է բերվեր Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Արագածոտնի թեմը հայտարարության մեջ նշել էր , որ այդպես են վարվել, … Read more

Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունեց երեսփոխան Իպրահիմ Քանաանը

Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 14 Յունուար 2026-ին, Մայրավանքի գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի պետական երեսփոխան Իպրահիմ Քանաանի։ Նկատի ունենալով, որ երեսփոխան Քանաան միաժամանակ նախագահն է ելեւմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբին, Վեհափառ Հայրապետին հետ քննարկումները առաւելաբար կեդրոնացան երկրին դիմագրաւած տնտեսական եւ դրամատնային հարցերուն, ինչպէս նաեւ ներքին ընդհանուր կացութեան վրայ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more

Նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով,ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանը Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է ատելության խոսքին, որն ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին: Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն, … Read more

Դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ զինվորականներ համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել տիրադավների շարքերում. Մանուկ քահանա Զեյնալյան

Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։ Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում … Read more