Նուրհան Պատրիարք Մանուկեան. Մեր անխառն եւ հաստատուն սէրը կը յայտնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եւ մեր սիրեցեալ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ամենապատիւ Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկեանի Սուրբ Ծննդեան պատգամը Բեթղեհէմի Սուրբ Այրէն Սիրեցեալ Ժողովուրդ Հայոց՝Որ յԵրուսաղէմ, ի Պաղեստին, ի Յորդանան,ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի: Մեր Փրկչի՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան յիշատակով, դարձեալ հաւաքուած ենք Բեթղեհէմի այս Սուրբ Այրին մէջ, ուր ծնաւ Փրկիչը աշխարհի: Դարեր շարունակ Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութիւնը, իր հաւատաւոր զաւակներով եւ հայ ուխտաւորներով, երկրպագութեան … Read more

«Կարա՞ եկեղեցիները նվիրի այս թեմին, մանավանդ, որ հնչում են, չէ՞, առաջարկներ՝ Աթոռը Ռուսաստան տեղափոխելու»․ Թագուհի Ղազարյանի նախագիծը՝ ՀԱԵ-ի դեմ

«Ձեր կողքին կանգնած հոգևորականներից մեկն ասում էր՝ հրաշք է կատարվել, Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարել են։ Ասում է՝ Սուրբ Հոգին բան արեց, Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին․․․ այդ մարդկանց հետ եք դուք ճանապարհ գնում, իսկ մենք հպարտ ենք՝ ում հետ ճանապարհ ենք գնացել, և ես համոզված եմ, որ այդ մարդիկ դեռ մեծ դերակատարում են ունենալու մեր հոգևոր և … Read more

«Դադարեցնել Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ աննախադեպ ճնշումների արշավը». Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը Բրատիսլավայում

Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը Բրատիսլավայում Հունվարի 16-ին՝ ուրբաթ օրը, Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի նիստը։ Նիստը վարում էին Կոմիտեի նախագահության  երեք հիմնական անձինք՝ Կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Վիեննայի Ակումբի – PANAP-ի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը (անձամբ ներկա էր)։  Լոնդոնից` միջազգային մեծ ճանաչում … Read more

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում: Իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ … Read more

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական կոմիտէի կազմը

Այսօր՝ շաբաթ, 17 Յունուար 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի կազմը, գլխաւորութեամբ կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպէր Պալապանեանի։ Պալապանեան Նորին Սրբութեան փոխանցեց զեկուցում, յատկապէս լիբանանահայութեան վերաբերող հիմնական խնդիրներոն ընդառաջ մշակուած ծրագիրներուն եւ կատարուած աշխատանքներուն մասին։ Հայրապետը գնահատեց տարուող աշխատաքները եւ շեշտեց, յատկապէս երկրի դիմագրաւած ճգնաժամային ներկայ պայմաններուն մէջ, համախմբուած աշխատելու … Read more

Նախկին աբեղայի կողմից իշխանությունների հասցեին արված դժգոհությանն ի պատասխան Վեհափառը պարզապես հարցրել է․ «Իսկ այդ դեպքում ինչո՞ւ դու և մայրդ ցուցարարների շարքում չեք»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է տիրադավ Հովնան Տերտերյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը դեռ բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում: Միքայել Սրբազանը պատասխանել է տիրադավ Հովնան Տերտերյանին։ … Read more

Դատարանը ժամանակավորապես է վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչդեռ Վեհափառը Գևորգ Սրբազանին ազատելու որոշում էր կայացրել

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը, բավարարելով հայցադիմումին կից միջնորդությունը, կիրառել է հայցի ապահովման միջոց և նրան ժամանակավորապես վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Մինչդեռ, նշենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցադիմում ներկայացվել է «Արման Վոլորդյայի Սարոյան» անունից, և դատարանը, փաստորեն, նրան է վերականգնել թեմի … Read more

Վիրահայոց թեմի աշխատակիցները հաստատում են հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մենք՝ Վիրահայոց թեմի աշխատակիցներս, անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են: Էդիտա Զորաբյան Ալիսա Գրիգորյան Քրիստինա Պանյան Վալերի Բադալյան Աննա ՄկրտիչյանՄանանա Կարապետյան Համաձայն … Read more

Փաշինյանն ուզում է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել․ «Հրապարակ»

16 Հունվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։ Այս մտահոգություններն առաջացել … Read more